Ապրիլի 12-ին տուն-թանգարանում անցկացվեց միջոցառում ` <<Ստորջրյա հրաշքներ>> խորագրով:Միջոցառումը նվիրված էր Ռուբեն Օրբելու գիտական գործունեությանը, ընտանիքին:Ռուբեն Օրբելին համարվում է ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը, ստորջրյա տեխնիկայի պատմության և գիտության նոր ճյուղի` հիդրոհնագիտության  խոշորագույն մասնագետներից մեկը, որը բերել է նրան համաշխարհային ճանաչում: Վստահորեն կարելի է ասել, որ նա եղել է այն գիտնականը, որն  իր մտքի հուժկու թոիչքով և համարձակ հետազոտություններով կարողացավ հիմնել  գիտության նոր ճյուղ: Նրա մտքի խորաթափանցությունը թույլ է տվել բացահայտել  ստորջրյա  հսկայական  տարածքների  աոեղծվածները:Միջոցառման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեցին տուն-թանգարանի ֆոնդապահոցում գտնվող  բազմաթիվ փաստաթղթեր, ընծայագրով գրքեր, որոնք տուն-թանգարանին էր նվիրել  Ռուբեն Օրբելու դուստրը` Ռուսուդանա Օրբելին: