Slide background
Slide background
Slide background
Slide background
Slide background

Օրբելի եղբայրների տուն թանգարան

Մեզ համարում են շահամոլ առևտրական ազգ, որը տվել է հռչակավոր զորապետներ բայց ոչ խոշոր գիտնականներ, և ես ուրախ եմ, որ իմ որդիները գնում են նյութապես ոչ ապահով ճանապարհով` թե՜ ի փառս գիտության և թե՜ այն ազգի, որի սերունդն են կոչվում, որը ավելի շատ կարիք ունի իր անունը հարգել տալու ուրիշ ազգերի մոտ` տալով մտավոր-գիտական ներկայացուցիչներ:

  Աբգար Օրբելի

 

Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Ծաղկաձոր քաղաքում է գտնվում աշխարհահոչակ գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:
Թանգարանը բացվել է այն տանը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին:
1972թ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ նրանց հիշատակը հավերժացնելու նպատակով այդ տունը վերածվել է տուն-թանգարանի:
Տուն – թանգարանի խորհուրդն է` պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ:
Թանգարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո: