Թանգարանում աշխատակիցների և «Օրբելի եղբայրների բարեկամներ» ակումբի ջանքերով կազմակերպվում են հոբելյաններ, ժամանակավոր ցուցադրություններ, բաց դասեր, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև գիտական ընթերցումներ, հուշ-երեկոներ նվիրված Օրբելի եղբայրներին, որի ընթացքում հնչում են Օրբելիների սիրած մեղեդիները, ընթերցվում են հատվածներ նրանց նամակներից:
Այս միջոցաոումներին մասնակցում են քաղաքի միջնակարգ և արվեստի դպրոցների սաները, հրավիրվում են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Հասարակայնության հետ տարվող աշխատանքները տարեցտարի դարնում են ավելի ծավալուն, նպատակ ունենալով առավել սերտացնել թանգարանի և հասարակության կապը, ինչպես նաև միջազգային կապերը, որոնք նպաստում են Օրբելիների գիտական ժաոանգության աոավել լայնածավալ հանրահոչակմանը:
Տարեցտարի ավելանում են թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունները:
Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Լ.Օրբելու անվան բժշկական ուսումնարանի ուսանողների ավարտական վկայականները հանձնել Օրբելիների հարկի ներքո: Թանգարանը մասնակցում է նաև ֆրանսիայի թանգարանների նախաձեռնած «Եվրոպական ժաոանգության օրեր» միջոցառմանը: Թանգարանը մասնակցում է նաև ամենամյա «Թանգարանային գիշեր» խորագիրը կրող միջոցառմանը:
Թանգարանի գործունեությունը հաճախակի լուսաբանվում է զանգվածային լրատվական միջոցներով:
Թանգարանը հետաքրքիր վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր զբասաշրջիկների համար: