Ամեն մի թանգարանի պատմության մեջ իր կարևոր դերն ունի այցելուն: Նրանց մի մասը թանգարանին ծանոթանալուծ հետո թողնում է իր ստացած տպավորությունների արձագանքները, հանձնում է դրանք թղթին, որոնք խնամքով պահպանվում են տուն-թանգարանի ֆոնդերում:


orbeli09032014-1
Դառնամ զողորմի տի տամ տիկին Օրբելուն, նրա երեք Սասնա Ծուռ զավակներին, քառասուն օղորմի:
ՀՀ ժողովրդական քանդակագործ` Արտաշես Հովսեփյան

Մտա ինձ համար մոտիկ, հարազատ  մի  տուն, հիշողությանս քաղցր հուշերն արթնացան: Շնորհակալություն հոգատար և սիրալիր վերաբերմունքի համար:
Պետական Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս
                                                    Բորիս  Պիոտրովսկի
orbeli09032014-2

Շնորհակալություն եմ հայտնում Մարինեին ու Գերասիմին, որ ուշադրության և խնամքի են արժանացրել ցուցանմուշներն ու հետևում են դրանց պահպանմանը, ևոր հիմնական ում ամրացրել են եղբայրների տեղն ու դերը գիտության, մշակույթի, պատմության բնագավառներում Հայաստանում և Ռուսաստանում:
Ս.Պետերբուրգի Ա.Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի փոխտնօրեն` Աբգար Լևոնի Օրբելի:

Խոնարհվում եմ բոլորի առջև, ովքեր ստեղծել են այս զարմանահրաշք թանգարանը: Այս թանգարանը կենդանի հիշողություն է մեծ Օրբելիների մասին: Նրանք մտան իմ հոգին և մշտապես բնակություն  հաստատեցին այնտեղ:
Նկարիչ, արվեստաբան Լև Վագներ

Հիացած եմ Օրբելի եղբայրների թանգարանով:
Լ. Օրբելու աշակերտ, ակադեմիկոս Ե. Կրեպս

Այսուհետև Ծաղկաձորը դառնում է համաշխարհային գիտության և մշակույթի կենտրոններից մեկը, քանի որ այստեղ բացվել է հռչակավոր գիտնականներ Օրբելի եղբայրների թանգարանը, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների
Լենինգրադի Մ. Սեչենովի անվան
էվոլուցիոն ֆիզիոլոգիայի և բիոքիմիայի ինստիտուտի տնօրեն,
ակադեմիկոս Վ. Սվիդերսկի

orbeli09032014-3
Օրբելի եղբայրները իրենց գիտական աշխատանքներով գերազանցեցին իրենց ժամանակը, ես հպարտ եմ, որ նույնպես հայ եմ:
Գեներալ լեյտենանտ, ‘’Կոմանդոս’’ Ա. Տեր-Թադևոսյան

Երբ թանգարանի աշխատակիցները այդպիսի սիրով պատմում են Օրբելի եղբայրների մասին և դու տանում ես քո սրտում այդ սիրո մասնիկը, սահենց այն մեծ հրաշքն է երբ հաղորդակցվում ես համամարդկային մշակույթի հետ: Հարգարժան Մարինե և Գերասիմ շնորհակալություն Ձեզ երջանկություն պարգևած րոպեների համար:
Լենինգրադի Ս.Մ. Կիրովի անվան
ռազմաբժշկական ակադեմիայի դոցենտ
Ֆ. Սուձիլովսկի:

Խորապես ցնցված եմ այն ամենից, ինչ ես տեսա թանգարանում: Թանգարանի հրաշալի ցուցադրությունը  համապատասխանում է թանգարանագիտության ամենաբարձր պահանջներին: Ես խոնհարվում եմ հանճարեղ հայերի հիշատակի առջև:
Սլովակ գրող Յան Լենչո:

Ինձ համար, որպես քուրդ մտավորական, շատ թանկ ու նվիրական է մեր ժողովրդի մեծ բարեկամ, քրդական մշակույթի ճիշտ գնահատող, խորհրդային քրդագիտության հիմնադիր, հայ ժողովրդի մեծ զավակ Հովսեփ Օրբելու անունը: Ես որպես ուխտավայր այցելեցի այս թանգարանը: Ուրախալի է, որ Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնող սուրբ մասունքները վերջապես հանգրվանել են հայրենի երկրում: Շնարհակալ եմ աշխատակիցների բարեհամբուր վերաբերմունքից:
Քուրդ գրող` Վազիրե Աշո:

Սքանչելի թանգարան, որ հարստացնում է Ծաղկաձորը և ամեն մի այցելուի:
Լևոն Հախվերդյան

Մեծ ուշադրությամբ դիտեցի հրաշալի Օրբելի եղբայրների հիանալի թանգարանը: Մեկ էլ այստեղ եմ զգացել հայ եղբայրական ժողովրդի հոգևոր մեծությունը:
Ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ,
ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ`
Վիկտոր Կոչևսկի

Օրբելիների թանգարանը Ծաղկաձորում կվայելեր Հայաստանի մայրաքաղաք Երևանին: Շնորհակալությանն են արժանի թանգարանի պահող պահպանողները, որոնք մշակույթի այսպիսի օջախ են ստեղծել: Այս թանգարանը խոստանում է լինելու Հայաստանի տեսարժան վայրերից:
Գրող` Անահիտ Սահինյան

Օրբելի եղբայրների հայ ազգի հպարտությունն են: Եվ ամեն մի հայի պարտկն է արժանի լինել նրանց հիշատակին: Հավատում եմ, որ այս թանգարանը կդարնա հայկական մշակութային լավագույն կենտրոններից մեկը:
Գրող, հրապարախոս` Զորի Բալայան
orbeli09032014-4

orbeli09032014-5
Փառահեղ թանգարան է և հրաշալի ցուցադրություն: Այս թանգարանը հայ մարդու համար ազգային առժանապատվության հզոր խթան է:
Ժիրայր Դադասյան