Թանգարանի ցուցասրահները

ways to get fast cash

Համաշխարհային և հայ ականավոր գիտնականների համաստեղության մեջ Օրբելի եղբայրներն ունեն իրենց ուրույն տեղը:Նրանցից յուրաքանչյուրն իր բնագավաոում ընդունվել է իբրև անաոարկելի հեղինակություն, և նրանց ազդեցությամբ ձևավորվել են գիտական ուղղություններ, դաստիարակվել գիտական սերունդներ:
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից`գիտական և հուշային:
Շենքի ներքին հարդարանքը, ցուցանմուշների նրբաճաշակ մատուցումը ապահովում են թանգարանի հուզական-ճանաչողական ընկալումը, դարձնում այն իսկապես ուսուցանող և հետաքրքիր:
Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին`գիտական և հասարակական գործունեությունը:
Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը` գրասեղանը, բազմոցը, բաղկաթոոը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային աոարկաները:
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, օտար լեզուներով` ոուսերենով, գերմաներենով,իտալերենով, գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ: Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները:
Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված  դիմանկարներ:
Լուսանկարների հարուստ ֆոնդը վաո  պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին,իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուո վկաներն են:

Օրբելիների տոհմն ունի հին հայկական իշխանական ծագում, սերում է Մամիկոնյաններից, Զաքարյաններից guaranteed unsecured loans և զգալի դեր է խաղացել հայ քաղաքական ու մշակութային կյանքում:
13-15-րդ դարերում Օրբելյանների տոհմի տիրակալության մեջ է մտել Սյունիքը: Նորավանքում` տոհմական գերեզմանատանը, թաղված է տոհմի պատմաբան Ստեփանոս Օրբելյանը: Ըստ նրա` Օրբել անունը ծագում է Վրաստանում Օրբետ գյուղի մոտ գտնվող համանուն ամրոցի անունից:
Օրբելի եղբայրների հայրական պապը` Հովսեփ Հովակիմի Օրբելին (1810-1891), ուսանել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որն ավարտելուց հետո անցել է հոգևոր ծառայության: Նա մահացել է 1891թ., թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում:
Հ.Օրբելին ունեցել է հինգ երեխա` երեք որդի և երկու դուստր: Լինելով ժամանակի առաջադեմ մարդկանցից մեկը` բարձր է գնահատել կրթության և գիտության դերը անհատի կյանքում, ուստի երեք որդիներին էլ հիմնավոր կրթության է տվել: Նրա երկու որդիները` Դավիթը և Համազասպը, ավարտել են Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Դավիթ Օրբելին հոգեբույժ-ջղախտաբան էր, Համազասպը Թիֆլիսում հայտնի բժիշկ-ատամնաբույժ:

Որդիներից ավագը` Օրբելի եղբայրների հայրը` Աբգար Օրբելին (1849-1912), ավարտել է Ս.Պետերբուրգի Կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սակայն հոր պահանջով վերադարձել է հայրենիք և, իբրև հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Արաքսի Նախիջևան քաղաքում, Նոր Բայազետում, ապա Քութայիսում: Թիֆլիս տեղափոխվելուց հետո աշխատել է որպես lowest personal loan rate դատախազի օգնական, իսկ հետագայում զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
Նա բացառիկ կրթված մարդ էր, մեծ հետաքրքրությամբ հետևում էր հայ մշակութային կյանքին, շատ էր կարդում, ուներ հարուստ գրադարան: Ընտանիքում նրա ազդեցությունը մեծ էր, հեղինակությունը` անվիճելի: Աբգարի ուշադրության կենտրոնում էր որդիների դաստիարակությունը և չնայած համեմատաբար համեստ միջոցներին նա կարողացավ որդիներին հիանալի կրթության տալ:
Աբգար Օրբելին ամուսնանում է իշխանական ծագում ունեցող Վարվառա Մովսեսի Արղության-Երկայնաբազուկի հետ (1857-1937): Երկայնաբազուկները սերում էին Զաքարյաններից: Ամիրսպասալար Սարգիս Զաքարյանը վրաց Գեորգի 3-րդ թագավորից ստանում է Մխագրձելի (Երկայնաբազուկ) մականունը: Զաքարյանների հետնորդները 13-րդ դարի վերջին, որպես վասալներ, հանդես են գալիս Մոնղոլիայում և անվանվում «Արգուտ» կամ «Արգուն», որը նշանակում է «պաշտպան, հենարան, թիկունք», և նույնացվում էր վրացական «Մխագրձելի»` «Երկայնաբազուկ» անվան հետ:
Այսպիսով, Զաքարյանների հետնորդները սկսում են կոչվել Արղության-Երկայնաբազուկներ:
1800թ. մարտի 22-ին կայսր Պավել 1-ը արքեպիսկոպոս Հովսեփ-Արղության Երկայնաբազուկին ու նրա տոհմին շնորհում է ռուսական կայսրության ազնվականի տիտղոս: Նրանց շնորհվել է նաև իշխանական զինանշան` վահանի տեսքով, վրան սպարապետի դրոշ:
Մինչև 20-րդ սկիզբը Արղության-Երկայնաբազուկներին էր պատկանում Սանահին գյուղը` իր մերձակայքով: Այստեղ են թաղված short term payday loans same day Երկայնաբազուկներից շատերը: Արղության-Երկայնաբազուկների տոհմը տվել է նշանավոր պետական, ռազմական, գիտության, մշակույթի շատ գործիչներ, որոնցից ամենանշանավորն արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանն է (1743-1801), որն 1800թ. հուլիսի 28-ին Պավել 1-ի հրովարտակով ճանաչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, սակայն չի օծվել: Էջմիածին գնալու ճանապարհին` Թիֆլիսում հիվանդացել և վախճանվել է:
Շնորհիվ Հովսեփ Արղությանի` 18-րդ դարում Մոսկվան և Պետերբուրգը դառնում են հայության մշակութային կենտրոններ:
Օրբելի եղբայրների մայրը կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների, հետևում երեխաների դաստիարակությանը և ուսմանը: Լինելով չափազանց զգայուն, միաժամանակ խստաբարո կին` արտակարգ հոգատար էր զավակների նկատմամբ, բայց և թույլ չէր տալիս ավելորդ չարաճճիություն:
Ա.Օրբելին մահացել է 1912թ., թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում:
Այրիանալով` Վառվարա Օրբելին սկսում է դասավանդել ֆրանսերեն, միաժամանակ զբաղվում է հասարակական գործունեությամբ, մահացել է 1937թ., թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական եկեղեցու բակում:

Ruben Ռուբեն
Levon Լևւոն
Hovsep Հովսեփ