Հայ ժողովրդի կորևոր նվաճումներից մեկը հայոց բանակի կազմավորուման ու կայացման գործընթացն էր:Հայոց բնակը, որ տեսել է պատերազմի բերած արցունքն ու արյունը, զարգանում ու հզորանում է մի սերնդի առջև,որոնցից շատերն իրենց երիտասարդ կյանքը զոհեցին հանուն հայրենիքի ազատության:Հայոց բանակը մեր երկրի գոյության, արկածախնդիրների դեմ պայքարելու ամենամեծ երաշխիքն է:Հենց նրա շնորհիվ է, որ պահպանվում է մեր երկրի կայունությունն ու խաղաղությունը:Բանակի առջև դրված գերակա խնդիրը՝ այն է հայրենիքի ապահովությունը,հայոց զինուժը կատարում է պատվով: Տուն-թանգարանը փառապանծ այս տոնի առթիվ ամեն տարի կազմակերպում է կլոր սեղան, որին մասնակցում են Ծաղկաձոր և Հրազդան քաղաքների զինվորականները, մտավորականներ ու աշակերտներ:Մաղթում ենք, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն,Հայաստանը ապրի հզորացման վերելք,իսկ մեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը: