Օրբելի եղբայրների տուն-թանգարանն իրականացրեց վարչապետի հանձնարարականը՝ անցկացնել քրեակատարողական հիմնարկում մշակութային միջոցառում:
ՀՀ ԱՆ Աբովյանի ՔԿՀ տեղի ունեցավ համատեղ միջոցառում Խ.Աբովյանի և Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանների մասնակցությամբ: Թանգարանը ներկայացրեց աշխարհահռչակ ու ականավոր հայ գիտնականներին, ովքեր մեծ ավանդ ունեն գիտության մի շարք ոլորտների զարգացման գործում, նրանց կենսագրությունից հետաքրքրաշարժ դրվագներ: Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը հանդես եկավ Ալ. Սպենդիարյանի դուստր՝ Մարնա Սպեդիարյանի կյանքի մասին պատմող ցուցադրությամբ և հետաքրքիր զրույցով: Խ. Աբովյանի տուն-թանգարանը ներկայացրեց մեծ լուսավորչի կյանքին ու գործունեությանը վերաբերող շրջիկ ցուցադրություն:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին: