Այսպես վերնագրեց Վազգեն Սարգսյանը իր հոդվածը Օրբելի եղբայրների մասին, երբ 1982թ. աշնան մի օր այցելեց Ծաղկաձոր՝ Օրբելի եղբայրների տուն- թանգարան: Քայլելով սրահներով Վազգենը ոգևորվում էր, հրճվում էր երեխայի նման: Երբեմն երկար ժամանակով կանգ առնելով ցուցանմուշների առջև՝ կարդալով և ուսումնասիրելով դրանք: Նա պարզապես հիացած էր Օրբելի եղբայրների, թե որպես գիտնական, թե որպես քաղաքացիներ սխրանքներից:
Հեռանալուց առաջ ասաց հետևյալ խոսքերը. -<< Մենք՝ հայ մտավորականներս, հաճախ ինքներս լավ չենք ճանաչում մեր մեծերին, լավ չենք յուրացնում նրանց ժառանգությունը, այն չենք դարձնում ժողովրդի սեփականությունը, որն էլ դառնում է մեր ձգվող տառապանքների պատճառը>>:
Եվ այսօր Վազգենի այս խոսքերը որպես պատգամ են հնչում մեզ՝ մտավորականներիս համար: