ՀՕՄ-ի Հրազդանի «Շուշան Պահլավունի» մասնաճյուղը Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կազմակերպեց գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված բնության հրաշքներից մեկի՝ հանճարեղ ԿՈՄԻՏԱՍԻ ծննդյան 150-ամյա հոբելյանին, ներկայությամբ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային Վարչության անդամներ Անի Էլսայանի, Կարոլին Աբուլյանի և Զոյա Քոչարյանի: Միջոցառմանը մասնակցում էին մտավորականներ, Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր:
ԿՈՄԻՏԱՍՆ անմահություն է, որ մեզ տանում է կատարելիություն: Աշխարհը դեռ գտնելու է ԿՈՄԻՏԱՍԻՆ, որովհետև նա կանգառ չունի, նրա ժամանակը հավերժությունն է… Կոմիտասյան շենշող երգերով գեղեցիկ ու անմոռանալի պահեր պարգևեց երգիչ Գևորգ Հաճյանը: Սիրված երգչին Օրբելյանների մայրիկի դաշնամուրով նվագակցում էր դաշնակահարուհի Նվարդ Մարուխյանը: Յուրատեսակ սրբատեղի դարձած Օրբելի եղբայրների տուն-թանգարանում թևածում էր Ամենայն Հայոց Երգի Վեհափառ ԿՈՄԻՏԱՍԻ ոգին, որ հաճելի ու հոգևոր սնունդ էր ներկաների համար:
Օրը կոմիտասյանական էր, օրվա խորհուրդը հրաշալի…