Աշխարհի մեծագույն գյուտարարներից մեկը՝ Թոմաս Էդիսոնը, իր կյանքի ու գործի օրինակով ապացուցում է, որ հաջողությունը գալիս է միայն այն մարդկանց մոտ, ովքեր լուծում են այն խնդիրը, որը կանգնած էր իրենց ճանապարհին այդ հաջողությանը հասնելու համար: Միայն այդ մարդիկ են դառնում հաղթողներ և հասնում ճանաչվածության:
Թոմաս Էդիսոնի ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում առաջին ձայնի գրանցման և վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆը), որը նա ստեղծեց 1877 թվականին: 1877 թ. երեսունամյա Էդիսոնը գրանցեց իր նոր գյուտը, հնչյունագիրը՝ Լոնդոնում գյուտերի բյուրոյում , ապա ԱՄՆ-ում: Շուտով ապարատի արտադրության և տարածման համար ստեղծվեց հատուկ կազմակերպություն: Առաջին ֆոնոգրաֆները պատրաստվել են Նյու Յորքում` Սիգմունդ Բերգմանի կողմից, որը աշխատում էր Էդիսոնի Նյույորքյան արհեստանոցում:
Այնուամենայնիվ, հնչյունագրությունը հասավ իր կատարելագործմանը միայն տասներկու տարվա աշխատանքից հետո: Ֆոնոգրաֆի գյուտի պատմության մասին կան բավականին մանրամասներ: Էդիսոնը իր հիշողություններում պատմում է, որ այդ գաղափարը ծագեց փորձերի ժամանակ, որոնք նա կատարում էր հեռախոսի և հեռագրության բարելավման ուղղությամբ:
Հենց այս սարքի ստեղծումով դրվեց ձայնագրման բնագավառի հիմքը: Նա իր ժամանակներում իրական սենսացիա է արել և մեզ համար պահպանել է XIX դարի վերջին հայտնի մարդկանց ձայները:
Օրբելիների ընտանիքը եղել է երաժշտասեր, երեք եղբայրներն էլ ստացել են երաժշտական կրթություն, սիրել են երգել և նվագել են տարբեր երաժշտական գործիքների վրա: Նրանց տանը մշտապես հնչել է երաժշտությունը: Տուն-թանգարանի հավաքածուի անբաժանելի մասն են կազմում <<էդիսոն>> ընկերության բացառիկ ձայնագլանները: