Manuscript4-gray

Թիֆլիս

payday loan style=”text-align: center;”>13 հունվարի 1899թ.

    Ռուբենիկ ջան.  Վաղուց է, չեմ տեսել քեզ և ոչ էլ խոսել  հետդ, շատ եմ կարոտել քեզ, տարբեր հանգամանքներ  և իմ   ընդհանուր  գրգռվածությունը  խանգարում  են  ինձ   հանգիստ  նստել և խոսել  քեզ  հետ,  ես  միայն  հասցնում  եմ  ժամանակին  հոգալ քո նյութական կարիքները:   Նամակներդ  ու  դիմանկարդ  ստացա,   շատ  ուրախ եմ   ու  հանգիստ, որ դու առողջ ես և   կարողանում ես   ինքնուրույն գլուխդ   պահել ու  զբաղվել քո գործերով: Այդպես էլ շարունակիր, որ ես քո մասին լավը լսելով կարողանամ քեզ ոտքի կանգնեցնել ու հասցնել  քեզ  քո  նպատակին` դա է իմ բաղձանքն ու միակ   մխիթարանքը:    Դիմանկարդ   շատ  կենդանի է,  բայց   դեմքդ   խիստ  բարկացած, այդ աոումով  քո աոաջին  դիմանկարն   ինձ ավելի դուր եկավ:  Հանգիստ եղիր, որովհետև այդ աոաջին և անշուշտ  պայմանն է,  որ մտավոր պարապմունքներդ արդյունավետ լինեն,  դու ոչ  մի պատճառ չունես  անհանգիստ և բարկացած լինելու:  Այժմ քո  ոսկի և ամենաերջանիկ ժամանակն է:  Եթե դու հիմա չլինես երջանիկ, հանգիստ,  թարմ և ուրախ,  ապա էլ երբ և ինչ դուրս կգա քեզնից:  Ես չեմ կարծում, որ դու իրականում այդպիսի  տեսք ունենաս, երևի Սերյոժան է  թանձրացրել   ներկերը, բայց, այնուամենայնիվ,   կհայտնես  նրան  իմ   շնորհակալությունն   ու սիրո  ողջույնը:   Երեկ  հեռագրով  փոխանցել  եմ  50  ռուբլի,  համալսարանի  վարձը:  Կարծում եմ, որ  բավական  կլինի, ուզում  էի  ուղարկել   փոստով,  բայց  վախեցա,  որ  ուշ լինի և դու նեղություն կկրես:   Այս անգամ այսպես թող լինի,  իսկ  հետագայում  զգուշացրու ինձ, որ ժամանակին  ուղարկեմ:  Եթե ուղարկածս պակասություն անի,  կարող ես Պավել  Սեմյոնովիչից   վերցնել  և  ինձ  այդ մասին  գրել:   Մենք, բոլորս առողջ  ենք և  համբուրում  ենք  քեզ:  Պապդ  լավ  է և ուրախ:  Մեր պառավիկը  հազիվ հազ  է ոտքի վրա  կանգնում և երևի մոռացել է ժամանակի մասին,  շուտով  կգնա  այն աշխարհ:  Անընդհատ  քեզ է  օրհնում  և  անհանգստանում,  որ չունի մեկը,  ով   քեզ  նամակ  գրի:  Քանի անգամ դիմել է մորդ և հորաքրոջդ, որ քեզ իր անունից   նամակ գրեն,  ուստի  այս  տողերով ես կատարում եմ նրա խնդրանքը:  Արդյոք  կարողացա՞ր  այս  տոներից օգուտ քաղել: Ի՞նչ կարդացիր և ուսումնասրեցիր,  գնացի՞ր գրադարան, թե՞ ազատ  օրերդ  իզուր  անցկացրիր  ու  մի լավ  տոն  սարքեցիր  քեզ համար:  Ես  քեզ այստեղ մտածված  չկանչեցի, որպեսզի  դու այդ տոները  ավելի  արդյունավետ  անցկացնես:    Ողջ մեր ընտանիքի կողմից հայտնիր Պավել Սեմյոնովիչին և Մարիա Սեմյոնովնային մեր  սիրո ողջույնները և շնորհակալություները, որ քեզ այդքան ազատություն  են  տալիս ու թույլատրում, որ քո ընկերներին հրավիրես:  Այդ մեծ սիրո  ու  հարգանքի  նշան  է նրանց կողմից, և դու պետք է  գնահատես  ու զգույշ լինես, որ քո բերած անձիք արժանի լինեն դրան, և դու չկարմրես  նրանց   պատճառով:   Ինչպես  ես  տեսնում եմ  Պավել Սեմյոնովիչի  հետ  դու  պետք է դիվանագիտություն բանեցնես  և  հետը բարեկամական հարաբերություններ պահպանես ու չվիրավորես: Քույրերը  կարող  են  իրենց  ազատ  պահել և  միշտ  միմյանց  հետ  կհաշտվեն:  Իսկ  քո  դրությունն   ուրիշ է,  ուստի   զգույշ պիտի լինես, որ հարաբերություններդ  չփչացնես:  Իմ անունից  կողջունես   Պավել Սեմյոնովիչին և Սուսաննային, ցանկացիր  նրանց երկար  կյանք և հաջողություն գործերում: Նույնպես և Չերնիկովին, որի հետ կուզեի հարաբերություններդ  պահպանեիր: Այս օրերս Պ.Սալամբեկյանը, որը եկել էր իր կնոջ հետ Մոսկվայից այցելության, վերադարձավ  Ռուսաստան, հետը տարավ Մարգարիտին` երաժշտական կրթություն տալու համար:  Մեզ հետ  ամուսինները   բարեկամացան և խնդրեցին , քեզ գրենք,  որ դու գնաս իրենց մոտ, ծանոթանաս և այլն:  Մայրդ  էլ <<նաղդ մանեթով>> ընդունեց այդ խնդրանքը, և կարծեմ թե արդեն գրել է քեզ,  որ գնաս իրենց  մոտ  և  ծանոթանաս:   Ես ո՛չ  ծանոթանալուն,  ո՛չ էլ բարեկամանալուն դեմ  չեմ, բայց  չլինի՞  թե   հետին  մտքեր  ունենան  և   օգտվեն    քո միամտությունից  ու երտասարդ լինելուց  և  չլինի՞  թե փորձանք  բերեն  քո գլխին:   Ես իմ  պարտքն եմ համարում իբրև հայր քեզ  զգուշացնել, հասկացիր  իմ այս կարճ տողերը,  զգույշ եղիր նրանց   և նրանց նմաններից:   Դրանց նմաններից  կարելի է սպասել ամեն  տեսակի  փորձանք և տհաճություն, որ նույնիսկ չես  էլ  կարող  երևակայել, որն ամբողջ կյանքդ կթունավորի և մեր ընտանիքի կործանման պատճառը կդառնա: Մնացածը ինքդ հասկացիր, մտածիր, գլուխդ պահիր ու պահպանիր, որովհետև ուրիշ հոգացող չունես,  և  ես  էլ  անզոր  եմ  քեզ   պահելու  նման  փորձանքներից:  Եվ  թող  ուրիշներն   ու   հանգամանքները    չշեղեն  քեզ  ճիշտ  ճանապարհից:   Մնացածը կախված է քո մարդկայնությունից, քո խելքից,   բանականությունից  և  ազնվությունից, այդ է պահանջում  քո ընտանիքը`  ծնողներդ, եղբայրներդ և հասարակությունը նույնպես,  որին   դու պետք  է  ծառայես: Այս տողերս հասցեագրված  են միայն քեզ,  դու  դրանք ուշադիր կարդա և հիշիր, ընդահանուր  նամակում  այդ   մասին ոչինչ   չգրես, որպեսզի  անախորժություն  դուրս  չգա:   Սրա  մասին գիտենք  ես և   դու,  ուրիշ   ոչ ոք:

   Քո հայր` Օրբելյան

   Ռուբենիկ   ջան,  փողի վերաբերյալ…. գրում ես,  որ  շատ  ես  ծախսում,  հարկավոր է  սահմանափակել,  ուրախ եմ, որ   հասկանում ես,   բայց  ավելի  ուրախ  կլինեմ, որ  հասկացածդ  կարողանաս  իրականացնել:  Դու շատ լավ գիտես,  որ ես հոգիս   էլ  չեմ խնայի  քո  համար,  ուր  մնաց  փողը:  Եվ ինչքան   ուժ  ու  կարողություն  ունեմ,   ամեն  բան  կանեմ   քեզ համար:   Ես հենց այնպես  չեմ գրում այս տողերը:   Դրա  հետ մեկտեղ   դու   լավ  պիտի  իմանաս,  որ փողը այնպիսի բան է,  որի  մասին պետք է   ճիշտ   կարծիք ունենալ  և ինչպես  հարկն է ` վարվել:  Փող ծախսելը  չափ ու  սահման չունի,  և  շատ  հեշտ է  կորցնել   նրա   հաշիվը,  ու  ողորմելի  է   այն  մարդը,   որն  ինչքան էլ  փող ունենա,   միշտ փողի   կարիք կունենա  և  միշտ  կլինի  դժգոհ  ու  նրա  հետ  մշտապես  կարող  է  դժբախտություն  պատահել:  Դրա  համար  երիտասարդ  տարիներից,  եթե  դու  չսովորես  զսպել  և  սահմանափակել  քեզ,  բավարարվել   քչով,    հետո    դժվար  կլինի, և  դու  կլինես  ամենադժբախտ  մարդը,  քանզի  փողը  պահանջում  է  խնայողություն,  չափի  զգացում,   յուրօրինակ    խիստ   կարգապահություն   ցանկությունների  մեջ:     Երբ  դու  հասկանաս  և  ընդունես   իմ  ասածն   ու  գրածը,  ես  մեծ  բավականությամբ  կուղարկեմ  քո  խնդրած  գումարը`  լինելով  վստահ,  որ  դու  անտեղի  չես  ծախսում  իմ   աշխատածը:    Իմ  միակ  ցանկությունն  է  ու  պահանջը,  որ  դու  ունենաս  ամեն  ինչ  և  ճիշտ  ժամանակին,  որ  քո  ամեն  կարիքները  նախատեսած  լինեն  ու  հաշված:  Կրկնում  եմ,  չկարծես   խնայում եմ  ու  հանդիմանում    քեզ:    Ես  քո  լավության  համար    եմ  գրում    և  խնդրում,  որ  փողի  հետ  զգույշ  վարվես:     Էլ   ուրիշ    ինչ  գրեմ,   ստացա՞ր   դու  պատի  օրացույցը  և  Մակարովի  միջոցով  ուղարկված  15  շիշ    գինին:   Ես   դա  ուղարկել  եմ   ն րա   համար,   որ  դու   օրը  մեկ  գավաթ  գինի  խմես:   Երբ   վերջանա,  գրիր,  նորից  կուղարկեմ:  Բայց  դու  ոչինչ  չես  գրել  գինու  մասին,  թութունը    ձեռնտու  չէ  փոստով  ուղարկել,  խելամիտ  չէ,  քանի  որ  մեկ  ծանրոցի  համար  պետք  է  վճարել  45 կոպ.:   Ավելի  լավ  է  այդ  նույն  թութունը   դու  վերցնես   Սմիռնովից:   Փողը   կուղարկեմ:     Ցտեսություն,  եղիր  առողջ,   զվարթ  և  ուրախ:  Գործիր  նվիրվածությամբ  և  սիրով:  Խնայիր   ժամանակդ  և  գնահատիր  առողջությունդ  ու  երիտասարդությունդ:  Այսօր  բավական  է:

Քեզ  սիրող,  քո  հայր` Ա.Օրբելի:

 P.S.  Քո  նամակները  կեղտոտ  են  և  շատ  անգամ  դժվար   ընթերցելի,  աշխատիր  գրել  մաքուր,  այդպես  չի  կարելի:

Թիֆլիս 

26  հոկտեմբերի 1899թ.

  Ռուբենիկ    ջան.       Ստացա   քո   վերջին  նամակը  և   շտապում  եմ   հանգստացնել  քեզ`   հարուցածդ  հարցի   կապակցությամբ:   Ես  մի  փոքր  զարմացած  եմ,   որ  քեզ  մոտ  նման  հարց  է  ծագել:   Երբ  դու  այստեղ  էիր,  մենք  այդ   մասին   խոսել   ենք  և  վճռել,  որ  եթե  համալսարանի  տնօրինությունը  գթասրտություն   ցուցաբերի  և  քեզ  թույլ  տան հանձնել    անցյալ  տարվա  քննությունները,     ապա   դու  պետք  է  պատրաստ  լինես  դրան,  մի   հետաձգիր    քննություններ  հանձնելը,  որ փոխադրվես հաջորդ  կուրս  և  օր  առաջ  ոտքի  կանգնես:   Այդ   դեպքում,  եթե   կուզես շարունակել ուսումդ,  և  հանգամանքներն   ինձ ներեն,   ուրեմն   կմեկնես արտասահման  ու ավելի   արդյունավետ և խելացի  կերպով կկատարելագործվես երկու-երեք տարիների ընթացքում: Ինչ իմաստ կա նստել այդ խոնավ Պետերբուրգում` ճշմարտություն փնտրելու նպատակով:  Ճշմարտությունը,  որը  դու  փնտրում  ես,    նյութական    չէ,  որը   կարելի   լինի   բռնել,   շոշոփել:      Ճշմարտությունն    ինքն   իրեն   կծնվի  քո  գլխում  միայն  այն  դեպքում,  եթե  երկար  ժամանակ   հանգիստ  պրպտես,  աշխատես,  ուսումնասիրես  հիմնավորապես  այն  առարկաները,  որոնք  դասավանդում  են:  Եվ  չես  վազվզի  այս  ու  այն  կողմ`  դիմելով  սրան  նրան,  և   ճշմարտությունից  սարքել  մի  բան,  որը  չես  կարող   բռնել  ձեռքերով,  արդյունքում   տարիներ  կկորցնես  կիսացնոր  խելագարի  պես:   Ուստի,  նախ  և  առաջ  անցիր  գործի  և  պատրաստվիր  քննության  այն    առարկաներից,   որոնք   անհրաժեշտ  են  հանձնել`   երրորդ  կուրս  փոխադրվելու   համար   և   նրանց  տված   ծրագրով:   Պետերբուրգում  գտնվելու  քո  միակ  նպատակը  հետևյալն է.  դու  պետք է ուսումնասիրես  համալսարանական  ծրագրով  դասավանդվող    բոլոր  առարկաները,    որոնցից   պետք  է  քննություն  հանձնես,   ապա թե ոչ  դիպլոմ չես  ստանա,  իսկ  առանց  դիպլոմի    քո  գիտելիքները   ոչ  մի  գրոշ    չարժեն,  առավել  ևս  այն  ճշմարտությունը,  որը  դու  ցանկանում  ես  փնտրել  ու գտնել:    Այս  բոլորն,  իմ   կարծիքով,  ոչինչ   չարժեն:  Գործիդ  եղիր,  զբաղվիր  որոշակի գործով,  եղիր  ամուր  և  հաստատ`  նպատակներիդ  հասնելու համար:   Առավել  ևս,    դու  ունես  բավական  ժամանակ,  որպեսզի    հանգիստ,    հիմնավորապես  պատրաստվես  քննություններին:  Ազատ  ժամանակդ  կարող  ես  ուսումնասիրել  նշանակալից  դասական  աշխատությունները:   Անհրաժեշտ  է  միայն, որ գլուխդ  չկորցնես,    ուշադիր լինես  քո  գործում,    դես  ու  դեն  չընկնես,  չցրվես,  չշեղվես  ճանապարհիցդ:  Անիմաստ մի  կորցրու  ժամանակդ   թերթեր  կարդալով,  ժողովներ  այցելելով,  դատարկ  խոսակցություններով,  ընկերների  հետևից  ընկնելով:  Ընկերների  խոսքով  դես  ու  դեն  ընկնելով`  մարդս  ո՛չ  կզարգանա,  ո՛չ  գիտելիք  ձեռք  կբերի,  ո՛չ  մարդ  կդառնա  և  ո՛չ  էլ   ամուր   ոտքի  կկանգնի:   Այս  բոլորը  լավ  է,  եթե    չափ  ու    սահմանն  իմանաս:     Նախ  և  առաջ  մարդ  պետք  է  զբաղվի  վստահելի,    լուրջ  գործով,  և ուշադրությունն  ու  մտքերը    կենտրոնացնի  իր  գործի  վրա:  Քո  ամբողջ  ժամանակը    պետք  է  լինի  կանոնավորված,  որ  չկորցնես  ոչ  մի  րոպե,  աշխատես  արդյունավետ,  այսպիսով  կատարես  քո  սրբազան  պարտքը:  Եվ  դրանից  հետո  միայն  կարելի  է   հանգստանալ,  հանդիպել    ընկերներին,  բարեկամներին,  զրուցել  և    ժամանակ   անցկացնել,  կարդալ  թերթեր  և  ստանալ  այլ  հաճույքներ:   Դրա  հետ  մեկտեղ  քո  յուրաքանչյուր  քայլ  պետք  է  թելադրված  լինի  պարտքի  զգացումով,  պարտքի  զգացում  քո  առջև,  ինչպես  նաև  քո  մոտիկների,  շրջապատող  հասարակության  և  ընկերների:  Այլ  կերպ  չի  կարելի  մարդ  դառնալ  և  լինել  օգտակար    քեզ  և  հասարակությանը:     Կարծում  եմ,  այսքանը  բավական  է,  որ  դու  հասկանաս  և  մտածես  մնացածի  մասին  ու  չշեղվես  ճանապարհից,    չկորցնես  քեզ:     Այդ  ժողովներից`  թե՛  հայոց,  թե՛  ռուսաց,  ինչքան  հնարավոր  է  հեռու  մնա,  որպեսզի  այսօր  կամ  վաղը  քեզ  փորձանքի  մեջ  չքաշեն:    Հիշիր,  որ  քեզ  ակնդետ  նայում  են  քո  փոքր  եղբայրները,  և  ինչ  ճանապարհով  որ  գնաս,  նույնը  կանեն  նրանք,  և  դու  պատասխան  պիտի  տաս`  ինչպես  լավի,  այնպես  էլ  վատի  համար:     Իզուր  payday loans in denver colorado ես  ատում  Պավել  Սեմյոնովիչին,  դու  չունես  պատճառ  և  իրավունք  դրա  համար.  նա  իմ  հավատարիմ  և  սրտակից   բարեկամն  է,   այդ  երեխայական  և  թեթևամիտ  վերաբերմունքդ  նրա  նկատմամբ  թող  և  ջերմ  եղիր  հետը:  Իմ  սիրո  ողջույնները  հաղորդիր  առանձնապես  Կատերինա  Սեմյոնովնային,  իրեն  և  ընտանիքի  մյուս  անդամներին:     Մայրդ   լավ   տրամադրության  մեջ  է,  աշխատիր  չփչացնել:     Ես  առողջ  եմ:  Յուսյան  լավ  է,  պարապում  է   ինչպես  գիմնազիայում,  այնպես  էլ  Թուսիկյանցի  մոտ:  Քույրերս  և  Դավիթը  ողջունում  են,  եղիր  առողջ:

Քո  հայր  Ա.Օրբելի:

 P.S.  Չատմի  գործը  մի  կերպ  հաջողացրի,  ինչ  կստացվի,  չգիտենք:  Ավարտվեցին  Կրեդիտնի  բանկի  ընտրությունները,  ինձ  նույնպես  ընտրեցին,  բայց  ես  շատ  ժամանակ  կորցրի:        Իմ   կենսաթոշակի  մասին    ոչ  մի  տեղեկություն  չունեմ:   Լավ  կլիներ,  որ  Պավել  Սեմյոնովիչը  այդ  մասին  հիշեցներ  Չմիմանին  կամ  Նիկոլսկուն:
Ընդունիր  համբույրս:

Թիֆլիս

3 մարտի  1900թ. 

573-1-ru-c8542020c15c3462f151daf6c0831a9d

Իմ  թանկագին  Ռուբենիկ,  վաղուց  քեզնից  նամակ  չունեմ,  չգիտեմ,  ինչպես  ես,    ինչով  ես  զբաղված:  Ուրախ  եմ,  որ  համալսարանական  անկարգություններից  հեռու  ես  մնացել,  նաև  նրա  համար,  որ  թողել  ես  ծխելը,  եթե  իրոք  թողել  ես  և  չես  սկսի  նորից  ծխել:  Եթե  սկսես  նորից  ծխել,    կլինի  թուլության  դրսևորում  և  կնշանակի,  որ  դու  կամքի  ուժ  չունես,  որը  հետագա  կյանքում  շատ  տհաճություններ  կպատճառի  քեզ:     Ես  ուրախ  կլինեմ  քո  ծանոթությունների  համար  գրական  խմբակում,   եթե  նպատակդ  ինչ – որ  լուրջ  օգտակար  բան  սովորելն  է  և  ոչ  թե  պարզապես  ժամանակ  անցկացնելը:  Պետք  չէ  հրապուրվել  քաղաքական  հարցերով,   պետք է  շրջահայաց  ու  հեռու  մնաս  կասկածելի  անձանցից  և  գաղափարներից,  որպեսզի  նրանց  ձեռքում    գործիք չդառնաս:   Երբեք  մի  մոռացիր  և  հիշիր,  որ  Պետերբուրգում  գտնվելու  քո  միակ  նպատակը     կրթություն  և  գիտելիք  ստանալն  է,  ինչպես  նաև     ողջամիտ  և    տրամաբանական    ունակություններ  ձեռք բերելը:   Այն  ամենը,  ինչ  կխանգարի  այդ  նպատակին  հասնելու  համար,    պետք  է   ինքդ  մերժես,  քանի  դեռ  ուշ  չի:    Պարապու՞մ  ես,  և  ինչպես  են  գնում  գործերդ:  Ե՞րբ  են  քննություններն,  ինչպես  է  Լևոնը:    Տեսնվեցիր  Ներսես  Սարկավագի  հետ,  որը  ներկա    պահին  գտնվում  է  Պետերբուրգում`  արևելագիտության  բաժնում:  Ծանոթացե՞լ  ես  պրոֆեսոր  Մառի  հետ,  թե՞  Յուզբաշևը  չի  կատարել  իր  խոստումը:   Քո  ուղարկած   <<Կուրերը>>  կարդացի  հաճույքով:  Կարելի  է  ասել  և  գրել  ամեն  ինչ,  բայց  կյանքը  գնում  է  իր  հունով,  և  ուժն է  որոշում  ամեն  ինչ:  Օրերս  լուրեր  տարածեցին,  որ  Մուրավյովը  հեռանում  է,  և  նրա  տեղը  նշանակում  են  Գոնչարովին,  բայց  առայժմ  լուրը  չի  հաստատվում, ըստ  երևույթին  ուղղակի  քննադատություն  էր:     Ինչպես  է  օրիորդ   Կատերինան,  իմ  սրտառուչ  ողջյունները  նրան,  Մարիային,  Աննա  Սեմյոնովնային  և  Պավել  Սեմյոնովիչին,  ինչպես  նաև  ընտանիքի  մյուս  անդամներին:                                                                                                 

Մնում  եմ  քո  հայր`  Ա.  Օրբելի:  

P.S. Յուսյան  առողջ  է  և  լավ  է  պարապում,  ինչպես  գիմնազիայում,  այնպես  էլ  Թերսիկյանի  մոտ:  Մայրդ  և  պապդ  չեն  փոխվել,  մնացել  են  հավատարիմ  իրենց  տհաճ  սովորություններին:    Համբուրիր  Լևոնին,  նրան  կգրեմ  հաջորդ  անգամ:  Ուղարկում  եմ  100 ռուբլի,  որից  60-ը  կտաս  Աննա  Սեմյոնովնային,  մնացածը  թող  մնա  ձեզ  երկուսիդ:  Իսկ  25  ռուբլով  Լևոնը  թող  քարտեզ  կամ  գրքեր  գնի:

Համբուրում եմ,  քո  հայր Ա.Օրբելի:

Թիֆլիս

4 հոկտեմբերի  1899թ.

 Իմ   սիրելի,  անմոռանալի  Լեո    ջան     Անհրաժեշտ  է,  որ  դու  Ռուբենից   շուտ  պատասխանեիր,  քանի  որ    ավելի  առաջ   էիր  գրել,  բայց    քեզ  չի  հասել:  Ես  գրել  էի,  որ  երեկոները  չեմ  կարողանում  ոչինչ  գրել,  ոչինչ  չեմ  տեսնում: Անհրաժեշտ  է  կենտրոնացնել   տեսողությունս, որպեսզի  հասկանամ  իմ  գրած  տառերը,  իսկ   օրը  անցնում  է  շատ  արագ:   Չեմ  հասցնում  սկսել,   երբ    րոպեական   ընդհատում  են:  Ես  այդպես  չեմ  սիրում   գրել,  առանց  դրա  էլ  առանձնապես   ոչինչ  չկա  գրելու,    մեկ   էլ  ստիպված  ես  գրելու   ընդհատումներով:  Ահա  այժմ  էլ  ընդհատեցին,դիտավորյալ  սկսեցի   գրել`  Յուսյային  գիմնազիա  ուղարկելուց  հետո:   Մտածեցի`   կավարտեմ,  մինչև  հայրիկը  և  պապիկը  վեր  կենան,  հետո  կգնամ  նրանց  համար  թեյ  կպատրաստեմ,  սակայն  վեր  կացավ  հայրիկը , վազեցի  նրան  թեյ   լցրեցի:  Եկավ  կաթնավաճառը, անհրաժեշտ    է  նրա  հետ  հաշիվները  փակել:  Եկավ  Հարությունը  շուկայից,  անհրաժեշտ  է  ապրանքներն   ստուգել,      նման  հիմար  բաների  վրա  է  անցնում    օրս:  Իսկ  ինձ  անհրաժեշտ  է  շտապ  հանձնել  նամակը,  քանի  որ  հայրիկը      ձեզ  փող  է  ուղարկում:   Վախենամ  այսօր  չհասցնեմ,  հետևաբար  դուք  մեկ  օր  ուշ  կստանաք:     Ռուբենը  գրում  է,  որ  քո  բախտը  բերում  է`  և՛  օպերա  և՛  ամեն  ինչ  բազմակետերով: Ցանկանում եմ  քեզ  հաջողություն  միայն գործերում…..,  դու  հասկանում  ես  ինչի  մասին  եմ   գրում:   Պահիր  քեզ  համեստ,  պահպանիր  քո  առողջությունը  և  էլի  ինչ- որ  բան,    ապագայում  պետք  կգա:   Ես  ցանկանում  եմ  լինել  բազմաթիվ  թոռների  տատիկ,  դրա  համար  ձեր  հարստությունը  շաղ  մի  տվեք  դես  ու  դեն:  Մի  ծիծաղիր  հիմարիկ,  ես  քեզ  լուրջ  եմ  ասում :  Ձեր  վերջին  խմբանկարը  ինձ   շատ  ծիծաղեցրեց,  բայց  արդեն  հաջորդ  օրը  նրանից  մնաց  այս,  որը  ես   ուղարկում  եմ  ձեզ:  Դուք  երկուսով  անպիտան  եք,  լավը  չեք,  նման  կատակի  համար   ձեզ  երկուսիդ  խիստ  կծեծեի,  դե  հետո  էլ  ամուր  կհամբուրեի, բայց  ափսոս,  շատ  հեռու  եք:     Չնայած  իմ  ծագմանը`  ձեռքերս  չեն  հասնի,  իսկ  շրթունքների  մասին  խոսք  չկա:  Այնուհանդերձ  հանձնարարում  եմ  քեզ   ծեծել  Ռուբենին  և  համբուրել  իմ  կողմից,  իսկ  նրան  հանձնարարում  եմ  այդ   նույնը  կատարել  քո  հանդեպ:  Գրիր  շուտ:  Ինչ  ասաց  պրոֆեսորը  քթիդ  մասին:  Գրիր  հաճախ:  Համբուրում  եմ  քեզ  շատ-շատ  ամուր:         Յուսյան  առողջ  է,  այսօր  տարավ  քննաթերթիկները,  օրերս  կտան  թվանշանները:  Ստանալուն  պես  կուղարկենք:

Թիֆլիս 

23  հոկտեմբերի 1899թ.

          Իմ  թանկագին   Լեո      Իմ   սիրելի,   քո  նամակներն  ավելի  են  մխիթարում  ինձ:   Ես  շատ  ուրախ  եմ,  որ   դու   համակերպվում  ես ակադեմիային և  առանց առանձնակի  տհաճությունների  մորթում    քո  գորտերին:   Գլխավորը  պահպանիր  քո  առողջությունը:    Պարապիր  այնպես  լավ,  ինչպես  Թիֆլիսում,  որ ժամանակին  ավարտես  կուրսդ   և    գաս  ինձ  մոտ,  մխիթարություն  և  ուրախություն  բերես,  որպեսզի  ես  ևս  ժամանակին  կարողանամ  համտեսել  իմ  աշխատանքի  պտուղները  և  այն  ամենը,  որ  զոհաբերել  եմ,  չանցնի  անտեղի:   Քեզ  ճիշտ  պահիր  ընտանիքի  բոլոր  անդամների,  նույնիսկ  Պավել  Սեմյոնովիչի  հետ:  Ուրիշները  օտարության  մեջ  փնտրում  են  մարդկանց,  դուք  երկուսդ,  փառք  Աստծո,  տեղավորվել  եք  այնպես  լավ,  որ  շատ  ծնողներ  նախանձում  են,  ուստի կրկնակի  կարևորեք ընտանիքի   ամեն  մի  անդամին:    Ահա  քո  Սերյոժան,  երեկ  նրանից    նամակ  ստացա,     <<մեր  մեջ  ասած  լրիվ  սխալներով>>, այնպիսի  ոգով  է  գրված,  ինչպես  որ  սովորաբար    խոսում  էր  այստեղ:  Խնդրում  է  պատասխանել,  բայց անկեղծ  ասած  ոչ  մի  ցանկություն  չկա  գրելու:  Իմիջայլոց,  նա  գրում  է,  որ  Ռուբենին  գրքեր  է  մատակարարում  քեռու  գրադարանից:  Ուրախալի   է,  հնարավոր  է  գա  Ծննդյան  տոնին:  Ես  նետվեցի  դեպի  փոստատարը`  սպասելով  նամակ  ձեզնից,  իսկ  նա  ինձ  տվեց  Սերյոժայի  նամակը:  Այնուհանդերձ  ցանկալի  է:  Հանդիպելուց  շնորհակալություն  հայտնիր  նրան  հիշելու  համար:  Պատրաստվու՞մ  ես  դու  արդյոք   գնալ   Հայկական  երեկոյին, որ   կազմակերպել են   ուսանողները:  Ես  շատ  կցանկանայի,  որ  երկուսով,  եթե  հնարավոր  է,  սահմանափակվեիք  միայն  տոմսեր  գնելով,   առավել  ևս  ձերոնցից  ոչ  մեկը  չի  լինելու    այստեղ   այդ  երեկո:     Աստված  գիտե,  ինչ  դուրս  կգա  այդ  ամենից:   Դու  Լևոն,  ընդհանրապես  ցանկալի  է,  որ  հեռու  մնաս  այդ  ամենից:  Անցյալ  տարի  դու  վկա  ես  եղել  իմ  տանջանքներին,  և  կարծում  եմ, կարող  ես  պատմել  եղբորդ,  եթե      հնարավոր  լինի   համոզել  նրան`  հեռու  մնալ,      մի  փոքր  մտածեք  ձեր    և    մեր  մասին:    Ես  կարծում  եմ,    դուք  պետք  է  հասկանաք,  որ  մեր  ամբողջ  կյանքը  կախված  է  ձեզնից,  և  փոքրիկ  տհաճությունը  մեզ  կարող  է  հասցնել  դժբախտության,  եթե  ձեր  մեջ  կա  որդիական  սեր,    ես  չեմ  կասկածում,  պահպանելով  մեզ`  կպահպանեք  ձեզ:  Ցտեսություն:  Համբուրում  եմ  քեզ  ամուր,  իմ  սիրելի:  Աստված  քեզ  պահապան:

 

Թիֆլիս

13 փետրվարի  1904թ.

Իմ  թանկագին  Լեոն  ջան  Ստացա  քո  նամակը:  Այո,  անհրաժեշտ  է   ունենալ  լավ  գլուխ  և  մեծ  համբերություն,  որպեսզի  աշակերտելիս  ստանաս  լավ  գիտելիքներ  և   ներկայացնես  մրցութային  աշխատանք:   Քո  համբերությամբ  և  համառությամբ  դու,  իհարկե,  կհայտնվես  քո  մեծության  բարձունքում  և    առաջինը կավարտես  ձեր    ավարտական  կուրսից,  բայց    ոչ  ի վնաս  քո  առողջության:  Ես  առավել  քան  համոզված  եմ  դրանում  և  չեմ  կարող  պատկերացնել,  որ  դու  չլինես  առաջին  թեկնածուն  ակադեմիայում  մնալու:   Ինչ  վերաբերում  է  այն  հարցին`  քո  հաշվի՞ն,  թե  պետության,    կարծում  եմ,  կհամաձայնվես  ցանկացած  հարմար  պայմանի:  Միայն  թե  շարունակես  ուսումդ  և  չգաս  ու   զբաղվես   մասնավոր  գործունեությամբ,    երեք  ռուբլու  համար  նայես  ամեն  հաստափոր  առևտրականի  ձեռքին:   Բժշկության  դոկտորի  աստիճանի  համար  քննությունը  մի   երկարաձգի,  որպեսզի  հետո  չկորցնես  ցանկությունդ  և  դառնաս  հավերժական  բուժակ:   Իհարկե,  դու  և  հայրիկն  ավելի  լավ  գիտեք,  բայց  ես  կարծում  եմ,   ես   որպես  մայր, պետք է  արտահայտեմ  իմ  կարծիքը:  Ամեն  դեպքում  քեզ   ցանկանում եմ  հաջողություն  քննություններում:   Մոտ   օրերս  տեսա  Զալտկինին,  որը  հարցնում   էր  քո  և  Ռուբենի  մասին:  Ես  նրա  հետ  խոսեցի  քո  վերջին  նամակի  հաշվով,  և  նա  կարծիք  հայտնեց,  որ  դու  հավանաբար  կմնաս ակադեմիայում  մրցույթից դուրս, քանի որ արժանացել  ես առաջին աստիճանի մեդալի:   Գրիր, աղավնյա՛կս,  ավելի  հաճախ`  չսպասելով  իմ  նամակներին:  Եթե  Ռուբենն  ինչ-որ  բանի  համար  բարկանում  է  ու  այդ  պատճառով  չի  գրում,  ասա  նրան,  թող  վերջ  տա  բարկությանը  և  գրի  ինձ:   Ես  այսօր  գրել  եմ  իրեն,    ուզում  եմ,  որ  դու  էլ  իրեն  ասես,  և  համբուրես  իմ  փոխարեն:  Մեր  կառույցի  շինարարությունը    կանգնել  է  ցրտերի  պատճառով,   բայց   անցյալ  օրվանից  նորից  սկսվել  է:      Իմ այգում  ոչ  թե  կովերն  են  ման  գալիս,  ինչպես  դու  էիր  գուշակում,  այլ  բանվորներն  են  տրորում  ծաղիկներն`  իրենց  զզվելի  ոտքերով,  բայց  ֆլիգելը շատ  լավ  է  ստացվում:   Պապիկը  կազդուրվում  է,  առայժմ  մեզ  հետ  չի  ճաշում,  քանի  որ  երկար  նստել  չի  կարող:    Թուլություն  է  զգում,  գլուխը  պտտվում  է:   Հորեղբայրը  նրա  մոտ  գտել  է աթերոսկլերոզ:  Չեմ  հասկանում  ինչ  հիվանդություն  է,  սիրելի  դոկտոր:

Համբուրում եմ ձեզ երկուսիդ, իմ թանկագին  բալիկներ:  Մայրիկ.

Թիֆլիս

24 դեկտեմբերի  1911թ.

 

Իմ  սիրելի  Ռուսենկ

    Այսօր  փոքրիկ  երեխաների  օրն  է:  Օր,  երբ  Աշխարհ  եկավ  Մանուկը,  որն  ամբողջ  ժամանակ  սիրում  և  սիրում  է  երեխաներին,  առանձնապես  փոքրահասակ  երեխաներին:   Ուղարկում  եմ  քեզ,  իմ  սիրելի  փոքրիկ,  օրհնանքն  այն  Մանուկի,  որպեսզի  Նա  քեզ  երկա՜ր – երկա՜ր  տարիներ  պահպանի  առողջ  և  երջանիկ:  Լինես  միշտ  խելոք  և  լսող:  Որ  նա  Հայրիկին  և  Մայրիկին  տա  երկարակեցություն  և  առողջություն:       Շնորհավորում  եմ  բոլորիդ  տոնի  առթիվ:  Իմ  սիրելի  աղջնակ,  ես  ունեի  մեծ – մեծ  մի ցանկություն`  քեզ նվեր  ուղարկել, սակայն  բավարար  փող  չունեի,  իսկ  քչով  չկարողացա  ընտրել,  դե,  իսկ  ուղարկելն  էլ  թանկ  արժի:  fast money questions Իսկ հետո   որոշեցի,  որ  դու,  որպես  արքայադուստր,  լիովին  կհամաձայնվես  տատիկի  հետ,  հայրիկը  և  մայրիկը  քեզ  համար  կարող  են  տոնածառ  դնել,  իսկ  տատիկը նվերները,  որոնք պատկանում են քեզ, կտա  փոքրիկ  երեխաներին,  ովքեր  չունեն  հայրիկ  և  մայրիկ,  կամ  հայրիկը  և  մայրիկը  չեն  կարող  նվերներ   գնել,  սակայն  նրանք  էլ են ուզում տոն  օրերին    լինել    ուրախ,  և   ես քո  անունից    նրանց  նվիրեցի:       Դրա  համար  նրանք  քեզ  կսիրեն  և   կաղոթեն  Աստծուն  քո  հայրիկի  և  մայրիկի  համար:  Ստացա  քո  շնորհավորանքը:  Շատ  կուզեի  գոնե  ամիսը  մեկ  անգամ  լինել  անվանակոչիկ,  որպեսզի  դու  գրես  տատիկին:  Աշխատիր  շուտ  գրել  սովորել, որպեսզի  քո  մատիկներով  գրես   տատիկին  և  պապիկին  գեթ  մի  քանի  բառ,  երբ  հայրիկը  և  մայրիկը  զբաղված    լինեն:  Շնորհավորիր  իմ  կողմից  հայրիկին  և  մայրիկին: Համբուրիր  նրանց  ամուր-ամուր  և  ասա,  որ  ես  առանց  նրանց  և  քեզ  շատ  տխուր  եմ:  Իմ  թանկագի՛ն,  եղիր  առողջ  և հիշիր պապիկին  ու  տատիկին: Թող պահպանի՛  քեզ  Տերը  առողջ  հայրիկի  և  մայրիկի  հետ:  Ես  մի  քանի  օր  հիվանդ  էի,  այժմ  մի  փոքր  լավ  եմ  զգում:  Համբուրում  եմ  ամուր- ամուր,  անսահման  քեզ,  մայրիկին  և  հայրիկին:

Քեզ  սիրող  և  հիշող  Տատիկ:

Ս.Պետերբուրգ

14  նոյեմբերի  1903թ.

 

   Մեզ  համար  ամենախոշոր  նորությունը    Լևոնի  ոսկե  մեդալն  է:  Չգիտես  ինչու այն  ձեզ  համար  մնաց  աննկատ,  կամ  չգնահատված . ինչու՞  չեք  շնորհավորել:  Չէ՞  որ    շատ  կարևոր  է:  Ոսկե  մեդալ  բոլորը  չէ  ,  որ  կարող  են  ստանալ:  Իսկ  Լևոնի  մոտ    ստացվեց  առանձնապես    լավ,  որովհետև  նա  իր  աշխատանքն  արեց  ոչ  թե  մեդալի  կամ  պարգևի համար`  այլ  միայն  դրդված  գիտական  հետաքրքրությունից  և  Պավլովի  ղեկավարությամբ  աշխատելու  ցանկությունից,  որը  նրան  լիովին  գերել  է,  իսկ  մեդալն    անսպասելի  էր:   Մեդալն  արժեքավոր  է  նաև  նրանով,  որ  նա  մի   ինչ-որ <<5>> օրում  հաղթահարեց  հսկայական  նյութ,  որը  նրա  մոտ  կուտակվել  էր  2  տարվա  քրտնաջան  աշխատանքի  շնորհիվ,  արեց  հետևություններ  և  շարադրեց  այնքան  լավ,  որ  կարդալիս    չկարողացա  ոչ  մի  դիտողություն  անել:  Իմիջայլոց,  աշխատանքը  պետք  է  տպագրվի:  Իսկ  հետո  նրա  զեկուցումը:  Սովորաբար  կարդում  են  գրածը,  նա  չէր  կարդում,  ուղղակի  խոսում  էր,  նախագահը  հատուկ  շնորհակալություն  հայտնեց  <<շարադրանքի>> համար:  Մեդալը  նրան  կհանձնեն  նոյեմբերի  20-ի  հանդեսի  ժամանակ:

Գրեք: Ռուբեն

Ս.Պետերբուրգ

1905թ.

Իմ  թանկագին  հայրիկ    Արդեն  երրորդ  օրն  է,  ինչ  Եննայում  եմ   և  շատ  գոհ  եմ  քաղաքի  ընտրությունից:      Համալսարան  ինձ  ընդունեցին  ամիջապես,  հյուրի  կարգավիճակով,  որն  արդեն ավարտել  է  մի ուրիշ  համալսարան:    Ես  ինձ  համար  նշել  եմ  և  գրվել  եմ  լսելու  հետևյալ  առարկաները.  Ա. Տրոպպ`    հայտնի  մեծություն  է  քաղաքացիական  իրավունքի:  Ինձ համար  բավական է  ամբողջ  ամառը: Վաղվանից  սկսում  եմ  հաճախել  դասախոսություններին:  Առայժմ  հարմարվում  եմ  և  փնտրում  եմ  բնակարան:  Իջևանել  եմ  կայարանից  ոչ  հեռու  մի  էժան  հյուրանոցում:  Քաղաքն  այնքան  փոքր  է,  որ  ամեն  ինչ  ձեռքիդ տակ  է:  Ինձ  այստեղ  շատ  է  դուր  գալիս:  Մի  փոքր  հիշեցնում  է  Վրաստանը,  բայց  ինչպիսի  մշակույթ:  Կա  ամեն  ինչ,  ամեն  ինչ  մտածված  է,  ամեն  ինչ  հարմար  է  ու  էժան:  Շատ  հանգիստ,  փոքրիկ,  հարմարավետ   քաղաք  է`  ոչ  մի  զվարճանքի  վայր,  միայն   շարմանկայով գարեջրատներ:  Առաջին  օրը  ես  ամենևին  չէի  հասկանում  խոսակցական  լեզուն  և  զգում  էի  ինչպես  անտառում,  այժմ  արդեն  սկսել եմ հասկանալ:     Խոսակցական գերմաներենն  ինձ  մոտ  կլինի  գերազանց:  Կտեղավորվեմ  ինչ – որ  գերմանուհու  մոտ,  սենյակների  ցուցակն  ինձ  տվել  են  համալսարանում:    Օրակարգը  կլինի  իսկական  գերմանական:  Դասախոսություններն  սկսում  են  առավոտյան  ժամը  7 -ին: Ճաշը  ոչ  ուշ`  միչև  ժամը  2 –ը,  ընթրիքը`  մինչև  8-ն  անց  կես:  Ժամը  10-ին  բոլորը  քնած  են,  բացի  ուսանողների  խմբերից,  կատուներից,  որոնք  թափառում  են  ու  գոռգոռում  փողոցներում:  Զարմացնում  է  կարգ  ու  կանոնը  ոստիկանության  բացակայության  պայմաններում:    Կգրեմ  ամեն  ինչի  մասին,  հենց  տեղավորվեմ:  Այժմ  գնում  եմ  բնակարան  փնտրելու:     Լիովին  առողջ  եմ,   ինձ  այստեղ  գերազանց  եմ  զգում,  չնայած  շուտով  կձանձրանամ:  Բայց  շատ  կկարդամ,  մեծ  գրադարան  կա:

Անի, թանգարան  

20  հուլիսի  1908թ.

Երեկոյան 5 ¼

Այսօր միայն ստացա Ձեր նամակը և դուք էլ մի փոքր մեղավոր եք դրանում: Ինչու՞ չեք գրում այնպես, ինչպես խնդրել էի:  Հասարակը` Անի , պատվիրածը` Խալաթովին: Մի ամբողջ շաբաթ է, ես չէի կարողանում ամսի 10-ին Ալեքսանդրապոլ եկած ձեր նամակը ստանալ:  Չէ՞ որ Անիում չկա փոստային բաժանմունք:Այդ պատճառով շուտ պատասխանել, ինչպես որ անում եմ, անհնար է:     Ես վաղուց էի ուզում ձեզ տեսնել, բայց վախում էի, որ դուք մեկնել եք, ինչպես որ գրել էիք: Երբ ստացա ձեր նամակի ծանուցագիրը, մտածեցի, որ դա ձեր բացիկն է, և որ այն ուղարկել է Եկատերինա Սերգևնան` չիմանալով իմ հասցեն: Երեկ չէ առաջին օրը միայն մայրիկից  էր նամակ: Խեղճը երևում է շատ-շատ կարոտում է, գրեք նրան հաճախակի, խնդրում եմ: Նրա գալու կապակցությամբ ես հիմա ամբողջովին համամիտ եմ ձեր հետ: Իսկ ի՞նչ կարծիքի եք գումարի հարցում: Չէ՞ որ խեղճը դա չունի: Ես նրան շատ եմ խղճում: Իմ կարծիքով, ինքը կգերադասեր, որ գոնե ես իր հետ լինեի: Վերջապես երեկ հորեղբայր Դավիթից ստացա իմ նամակի պատասխանը: Ու չեմ կարող ինձ զրկել հաճույքից` ուղարկելով այդ բարի ծերուկի  բնագրից տողեր.<<Առաջին հերթին պետք է ասեմ, որ բոլորս առողջ ենք, Թիֆլիսում ենք, տխրում ենք առանց քեզ և մեր թանկագին Ռուբենի, որից, ինչպես նաև մեր ընտանիքի նոր անդամ, ինձ համար թանկագին  Օլգա Վլադիմիրովնայի մասին  ոչ մի բառ տեղեկություն չունեմ , զարմանում եմ և ցավում` ինչու՞ եմ ես դրան արժանացել, մանավանդ, որ Օլգա Վլադիմիրովնան ինձ չի ճանաչում և իմ կողմից վատ ու անցանկալի ոչինչ չի կարող ունենալ, բացի հեռակա ծանոթությունից և իր հանդեպ խոր հարգանք  զգալուց>>: Դատելով  այս տողերից `նա ձեր բացիկը չի ստացել:     Նամակի վրա Թիֆլիսի կնիք է` 14-ը հուլիսի: Իսկ մայրիկը 16-ին գրում է, որ վերջապես ստացել է ձեր բացիկը, որից շատ երջանիկ է: Անհամբեր սպասում եմ: Գրեք ինձ, չէ՞ որ առաջին ամիսն անցավ, բավական է համեստություն անեք, սիրելի իմ հարսիկ: Դուք շատ լավն եք, և ես ձեզ սիրում եմ: Իսկ ես վատն եմ, անվերջ տատանվում եմ երկու բևեռների միջև` կապված մեր գիշերային խոսակցությանը:Հաճախ, շատ հաճախ եմ հիշում Ձեզ, մանավանդ, երբ երեկոյան դուրս եմ գալիս ու նայում աստղային երկնքին:Այսօր Վարդավառ է: Թանգարանն անսահման այցելու ուներ` մոտ 500 մարդ: Հոգնել եմ: Հիմա իմ մոտից դուրս եկավ  մի թուրք`  բանաստեղծ , հեքիաթասաց, որից գրի առա Ձեր սիրելի երգը:   Վաղը չէ մյուս օրը   Մառը կնոջ   հետ  10-12 օրով կմեկնեն, նա  պետք է պեղի  V դարի հրաշալի բազիլիկը, որի մասին Ձեզ ձմռանը պատմել էի:  Մեկ շաբաթից բոլոր այստեղ մնացածներս` Պոլտորացկին, Տիխոնովը, Յուրին և ես կգնանք այնտեղ (5 վերստ)` տեսնելու պեղումները, բայց առայժմ պետք է այստեղ աշխատենք, ըստ մասնագիտության: Իսկ աշխատանք բավականին շատ կա: Գտածոներին թիվ չկա, և բոլորն էլ աշխատատար:  Մանավանդ կտորեղենը, իսկ դրանք շատ են:      Եվ նաև   կերամիկան  է անսահման    և  շատ  հետաքրքիր,  որն  անհրաժեշտ  է  աղյուսակներով  տեղադրել  և  մետաղալարով  կապել,  որոնցից  600-ը շատ  դժվար  է  մաքրել:  Բացված  դագաղում  գտանք 5–6  տարեկան  աղջկա  մարմին`  մետաքսե  շրջազգեստով, որի  տակ  կա  քուղ` լայնագոտի, որը, հավանաբար,  խորհրդանշանական  նշանակություն  ունի,  ուստի,  ես  ենթադրում  եմ,  որ  մահացածը  աղջիկ  է:  Զգեստը  շատ  յուրահատուկ  կարվածքի  է և  շատ  գեղեցիկ,    կարմիր  թելով է կարված, թևքերին`  արմունկից  վերև,  հիանալի  ոսկեթելով  ասեղնագործած է  վագրի  և  առյուծի  պատկեր,  ինչը  թույլ  է  տալիս  ենթադրել,  որ  նա  ունի  իշխանանական  կամ  արքայական  ծագում:  Առավոտվա  ժամը  5–ն  է:  Երեկ  ստիպված  ընդհատեցի  նամակս,  քանի  որ  հայտնվեցին  տարբեր  թափառաշրջիկներ`  դիտելու  թանգարանը:  Ձեռքին ուլունքներից մանկական  ապարանջան է: Դագաղի  մեջ  կար,  հավանաբար,  դեմքը  ծածկող  շալի  կտոր,  որի  վրա    մետաքսից  և  ոսկեթելից  շքեղ  ասեղնագործություն  էր` վագր  և  առյուծ: Պահպանված  է  շատ  լավ:  Փայտե  նույնատիպ  աշխատանք:  Հիասքանչ  մի աշխատանք:  Եվ,  դատելով  առյուծից  և  վագրից, եզրակացրինք, որ 11–րդ.  դար  է:  Շրջազգեստի  հետ  կապված վազվզոցն անտանելի  էր` լվանալ, մաքրել, ինձ  ահավոր  տհաճ էր,  ստիպված  էի  մսի  և  մաշկի  կտորները  պոկել  գործվածքից,  6 օրվա աշխատանք էր: Եվ  բացի  այդ  կան  գործվածքների  կտորներ,  որոնք  պետք  է  դրվեն  երկու  ապակիների  միջև:  Երեկ  մեկ  շաբաթ  է,  ինչ   հանդիսավոր  կերպով  դրեցինք  նոր  թանգարանի  հիմքը:  Այն  դեռ  փոքր  է,  կառուցվում  է  ճարտարապետ – նկարիչ  Պոլտորացկու  և  ինժեներ – ճարտարապետ  Օրբելու  նախագծով: Հիմնադրման կապակցությամբ թղթակցություն  ուղարկեցի <<Թիֆլիսսկի  Լիստոկին>>`  տալով  նաև  փոքրիկ  ակնարկ  պեղածոների  վերաբերյալ:  Նշեցի,  որ  անվճար  է,  որպեսզի  կրճատումներ  չանեն:   Չգիտեմ,  կընդունե՞ն:  Պետք  է  պատրաստվեմ  հյուրերի  ընդունմանը:  Մայրիկը  սկզբում  ինձ  գրեց,  որ     Լյալյա հորեղբայր  Դավիթին  ասել  է,  որ  իրեն  հետաքրքիր  չէ  գնալ  Անի.  միանգամայն  այլ  բան  է,  եթե  հնարավորություն  ընձեռվի  գնալ  Սվանեթիա,  կամ  Ռազմավիրական  ճանապարհով:  Իսկ  այժմ  մայրիկը  խնդրում  է  գրել   նրան,  թե ե՞րբ  նրանք  կգան,  որպեսզի  քիչ  անհանգստացնեն  Մառին,  խնդրում  է  արագ  պատասխանել:  Հավանաբար դա  արվում  է  ի  հեճուկս  հայրիկի,  քանի  որ  նա պատրաստվում  է  նրանց  անպայման  ուղարկել  Անի:  Դա  ինձ համար առանձնապես  հաճելի  չէ,  որովհետև  չի  անցնի  առանց  բացատրությունների  և  սենտիմենտների    ու  դեռ  մայրիկի  ներկայությամբ:    Բայց  եթե  իմ  Լյալյա  ջանը  գար,  ուրիշ  բան կլիներ:  Մենք  և՛  կգժտվեինք,  և՛  կհամբուրվեինք  նույն  օրը:  Որովհետև  նա  ավազակ  է  և  զադիրա:   Ճիշտ  է,  չէ՞:  Չէ՞  որ  մենք  մի  քիչ  ծանոթ  ենք  Լյալյա  ջանին:  Իմ  սիրելի,  երեկ  երեկոյան  ես  դուրս  եկա  մենակ:  Բացարձակ  պարզ  երկինք  էր, բավականին  հանգիստ,  հյուրերը  մեկնել  էին:  Լուսնի  առաջին  քառորդն  էր:  Ես  սկսեցի նայել նրան, ու ինձ համար և՛ հաճելի  էր,  և՛  լավ:  Գիտեք  ինչու՞:  Մտածում  էի, այն մասին, որ  կապված  եմ  Ձեզ  ամբողջ  կյանքով,  որ  Դուք  ինձ  հարազատ  եք,  որ  Դուք  ինձ որպես  քույր  եք,    ինչ  էլ   որ  լինի,  Դուք  ինձ  համար   կլինեք քույր,  և  ինչ  էլ  որ  լինի,  կմնաք  ինձ  հետ  կապված:  Եվ  ուզեցի  համբուրել  ձեզ,  հոտոտել,  ինչպես   անում էի  դա Պետերբուրգում:  Իսկ  հիմա, սիրելի, սպիտակաճերմակ  Լիլյան  գորտերով  է  շրջապատված:    Շատ  եմ   մտածում   ձմռան  մասին:  Մտածում  եմ,  բայց  հույս  ունեմ,  որ  հարմար  կլինի: Վախենում եմ ձմռանից. քննություններ, շարադրություններ, արևելագիտական…….:  Դժվար  կլինի:   Ի՞նչ  արած:  Ես  մի  ելք  եմ  տեսնում,  եթե իմ   ծրագրերը  փլուզվեն,  որը  հնարավոր  է,  հիշեցի` ինչ  էիք  գրել ազատ  ունկնդիրների  մասին:Կարծում  եմ,  նրանց  կթողնեն  Հնեաբանության  թանգարանում:Ասա  Ռուբենին,  որ  նա  սվինտուս  է, որովհետև    չի  գրում:Համբուրում  եմ  ձեզ  ամուր-ամուր:  Քո  եղբայր  Յուսյա:Ներիր  կիսատ  էջերի  համար:  Ես  դեռ  չեմ  կարողանում  պարզել  նամակի  չափերը:

773-1-ru-00229327c0f02e8805b10c057f53e76c