Հուլիսի 15-17-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ <<Ուրախ մոլորակ>> 3-րդ միջազգային պարի փառատոնը:Փառատոնին մասնակցեցին Հայաստանի և արտերկրի թվով տաս պետությունների երեխաներ, պատանիներ, արվեստագետ խմբեր, ինչպես նաև անհատ կատարողներ:Միջոցառման նպատակն էր զարգացնել ազգերի շփումը, ամրապնդել բարեկամական հարաբերությունները:<<Ուրախ մոլորակ>> միջազգային պարի ու երգի փառատոնի մասնակիցներին այս տարի ևս իր հարկի տակ հյուրընկալեց Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:Պատվիրակության անդամները փաստեցին, որ հիացած են մեր երկրի հնամենի մշակույթով, ուրախ են, որ աշխարհի այս փոքր հատվածում հանդիպել են մարդկանց և այնպիսի մշակութային արժեքների, որոնք կարող են լինել աշխարհի զարդը:Այցելությունը տուն-թանգարան ավարտվեց հյուրասիրությամբ ու ջերմ մթնոլորտում: