Այս տարի ևս Օրբելի եղբայրների տուն-թանգարանը «Թանգարանների գիշեր»  և Թանգարանների միջազգային օր միջոցառումների շրջանակում հանդես եկավ հետաքրքիր ծրագրերով:Մայիսի 18-ին «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո տուն-թանգարանի հարակից հրապարակում բացվեց Հրազդան քաղաքի նկարիչների  ստեղծագործությունների ցուցահանդես:Օրվա նպատակն էր բարձրացնել  պատասխանատվությունը մշակութային միջա­վայրի նկատմամբ, մեծացնել լանդշաֆտի, մշակութային ժառանգության պահպանման գիտելիքներն ու փորձը:  «Թանգարանների գիշեր» միջոցառումը անցկացվեց մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով: Թանգարանների միջազգային օրը համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Տուն-թանգարանը բազմաբովանդակ և յուրահատուկ միջոցառումներով իր դռները բացեց այցելուների առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:Միջոցառմանը մասնակցում էին Հրազդան քաղաքի Հովսեփ   Օրբելու անվան  թիվ 13 ավագ դպրոցի, Արարատի մարզի Արբաթի  և Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցների աշակերտները: Միջոցառմանը մասնակցում էր  նաև  թիվ 13 դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը,ում խոսքը շատ հուզիչ էր ու տպավորիչ:Ինքնատիպ նախաձեռնությունով հանդես եկան նաև <<Թոփ մոդել Հայաստան>> ընկերության ներկայացուցիչները, ովքեր իրենց դաշնամուրային կատարումներով առավել հետաքրքիր ու անմոռանալի դարձրեցին այցելուների երեկոն: Այս միջոցառման մասնակիցները կարողացան ապահովել մշակութային ջերմ մթնոլորտ:

DSC06284 DSC06308  DSC06305 DSC06376  DSC06344   DSC06290