Եվրոպական ժառանգության օրերն անց են կացվում յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954թ.) միացած եվրոպական 50 երկրներում: Հայաստանը Եվրոպական ժառանգության օրեր ծրագրին միացել է 2000 թվականին:Այս տարի սեպտեմբերի 24-25-ը անցկացվող ծրագիրը կրեց <<Ժառանգությունը և համայնքները>> խորագիրը: Մեր հանրապետությունում Եվրոպական ժառանգության օրերի ծրագիրը նվիրվեց Անկախության 25-ամյակին:Ծրագրի շրջանակում տուն-թանգարանում անցկացվեց միջոցառումների շարք,  բացվեց  <<Տուշպա-Վան>> խորագրով ցուցահանդես` նվիրված Հովսեփ Օրբելու կողմից Ուրարտուի պատմության ուսումնասիրմանը: 2016թ. լրանում է 1916թ. Հովսեփ Օրբելու կողմից Վանում կատարված հնագիտական պեղումների 100-ամյակը: 1916թ. Հովսեփ Օրբելու կյանքը նշանավորվեց ուրարտագիտությանը մատուցած կարևոր ծառայությամբ: Վանում կատարված պեղումների ընթացքում նրա կողմից հայտնաբերվեց Սարդուր 2-րդ թագավորի ուրարտական սեպագիր արձանագրությունը:Օրբելու հայտնաբերած արձանագրությունները  բովանդակում  էին  մ.թ.ա.  8-րդ  դարի կեսերին իշխած Սար֊դուր 2-րդ թագավորի տարեգրության նշանակալից հատվածներ։ Դա Ուրարտուի բարձրագույն ծաղկման ժամանակներն էին, և Սարդուրի տարեգրությունները կարևորագույն  տեղեկություններ էին պարունակում այդ տարիների իրադարձությունների մասին։ Ուստի, բնական է, որ այդ արձանագրությունների հայտնաբերումը Օրրելուն մեծ և արժանի փառք  բերեց։Ցուցադրվեցին Վանի պեղումներին նվիրված գրքեր, նամակներ, փաստաթղթեր;Միջոցառմանը մասնակցեցին Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի, Սոլակի և Ծաղկաձորի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները:

7 20160521_211020img_20160925_105834      dsc06348