Ապրիլի 30-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի  Պ.Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի կոլեկտիվը տնօրեն Մարգարիտ Ավետիսյանի գլխավորությամբ այցելեց տուն-թանգարան հոբելյանական տարվա շրջանակներում:Ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչայնը հանգամանորեն ներկայացրեց Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը, որից հետո Ծաղկաձոր քաղաքի  արվեստի դպրոցի սաները ասմունքեցին Պարույր Սևակի բանաստեղծությունները, հնչեցին նաև երաժշտական կատարումներ:

     Միջոցառումը շարունակվեց Ռուբեն Օրբելու հուշասենյակում՝ սուրճի սեղանի շուրջ:

 Հոբելյանական միջոցառումների շրջանակում շարունակվում է հանրապետության ուսուցչական  կոլեկտիվների և դասարանների այցելությունները տուն-թանգարան: