Հոբելյանական միջոցառումների շարքում այսօր տուն-թանգարանն ընդունեց Վանաձորի թիվ 6 դպրոցի մի խումբ  աշակերտների  և  ուսուցիչների: Օրբելիների կյանքին ու գիտական գորործունեությանը ծանոթանալուց զատ սովորողները մասնակցեցին տուն-թանգարանի կողմից կազմակերպված կրթական ծրագրին՝ նվիրված Պարույր Սևակին:Միջոցառումն ուղեկցվեց Կանկունում գտնվող ստորջրյա թանգարանի մասին ֆիլմի դիտմամբ և երաժշտական կատարումներով:Միջոցառումների շարքը կլինի շարունակական, ապրիլի 30-ին իրենց մասնակցությունը կունենան նաև Պռոշյանի Պ.Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի սովորողներն ու ուսուցիչները:Տուն-թանգարանը սիրով սպասում է հանրապետության  հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտներին ու ուսուցչական կոլեկտիվներին: