Օրբելի եղբայրների տուն-թանգարանի աշխատակիցների այցը Մհեր Մկրտչյանի և Հովհաննես Շիրազի թանգարաններ.

Օրեր առաջ թանգարանն իր հյուրընկալ հարկի տակ ընդունել էր Գյումրու Ակադեմիական վարժարանի սովորողներին: Մեր էքսկուրսիայի ընթացքում խոսվում է նաև Օրբելի եղբայրների մայրիկի օժիտ ռոյալի մասին: Հուշամատյանում թողած գրառման մեջ, նրանք գրել էին նաև. << Ծո՛, եկեք Լեննագան օժիտ ցույց կուտանք>>: Պատասխանեցինք՝ գուքանք:
Այցելեցինք Գյումրի: Ցնցված էինք և հեռացանք անջնջելի տպավորություններով՝ ջերմ, գեղեցիկ ընդունելությունից: Այս օրն առանձնացավ մի հրաշալի զգացողությունով պարուրված հպարտությամբ, որ հայ ժողովուրդը, որի ներկայացուցիչներն են Հովհաննես Շիրազն ու Մհեր Մկրտչյանը, կարողացել է հարատևել իր ստեղծագործ լինելու կարողությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում այդ թանգարանների աշխատակիցներին, տնօրեններին, էքսկուրսավար Նարինե Խաչատրյանին, ինչպես նաև մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանին, ով մեզ համար շրջայց կազմակերպեց Գյումրի քաղաքում ու ցույց տվեց նաև գյումրեցիների << Օժիտի շենքը>>: