2016 թվականի հուլիսի 15-20-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ <<Ուրախ մոլորակ>>  2-րդ միջազգային պարի  փառատոնը: Փառատոնին մասնակցում էին  Հայաստանի, Շվեդիայի, Լատվիայի, Ղրղզստանի պարային  համույթները:<<Ուրախ մոլորակ>> միջազգային պարի փառատոնի մասնակիցներին իր հարկի տակ հյուրնկալեց նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը ծանոթանալուց հետո ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը ներկայացրեց նաև մեր ժողովրդի անցած ուղին:Պատվիրակության անդամները նշեցին, որ հիացած են մեր երկրի հնամենի մշակույթով, ապշած են, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում կարելի է հանդիպել մարդկանց ու այնպիսի մշակութային արժեքների, որոնք կարող են լինել աշխարհի զարդը:Փոքրիկ ղրղզներն էլ Ծաղկաձորը նմանեցրեցին իրենց մայրաքաղաքին` նշելով, որ կարծես տանը լինեն:Այցը ավարտվեց համերգային ծրագրով ու հյուրասիրությամբ:

13718512_502154233306815_3769571168839313953_n          DSC06738DSC06733               DSC06597

DSC06574