Հայոց բանակի ստեղծման պատմությունը կապված է հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ և կայացման ճանապարհին  անցել է  դժվարին ուղի: Հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Մեզ համար մեր բանակը ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը:Իսկ խաղաղությունը հարատև պահելու համար պետք է զորացնենք ու փայփայենք բանակը: Հզոր բանակ ունեցող պետության մեջ կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել խաղաղությամբ:Հայոց բանակի 25-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակում տուն-թանգարանը  հունվարի 26-ին և 27-ին անցկացրեց հայրենասիրական միջոցառումների շարք՝ Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետարանի  հետ համատեղ, միջոցառումը կրում էր  <<Հայոց բանակի ռազմավարությունը պատմության ընթացքում>> խորագիրը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին <<Արցախյան պատերազմ», «Հարսանիք լեռներում» և Մոնթեի մասին պատմող տեսաֆիլմեր:Զեկույցով հանդես եկավ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը: Իրենց մասնակցությունն ունեցան Արցախյան ազատամրտի մասնակիցներ, զինվորականներ:

DSC04035