Գիրքը ամեն մի գիտելիքի սկիզբն ու վերջն է, յուրաքանրյուր գիտության սկզբնակետը:

Ս.Ցվայգ

   Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին:Փետրվարի 19-ին տուն-թանգարանում անցկացվեց <<2015թ. տուն-թանգարանին նվիրված ընծայագրով գրքերը>> խորագիրը կրող  ցուցահանդես, որի շրջանակներում տեղի ունեցավ <<Գիրքը որպես հոգևոր արժեք>>թեմայով գրական քննարկում Ծաղկաձոր քաղաքի արվեստի ներկայացուցիչների հետ, որից հետո անցկացվեց ասմունքի մրցույթ  արվեստի դպրոցի սաների և ուսուցիչների մասնակցությամբ:Առաջին անգամ ցուցադրվեցին Օրբելիների ընտանիքի  արխիվից  թանգարանի ֆոնդում գտնվող հնատիպ գրքեր (1837-1854թթ.), որոնք տպագրվել են Վենետիկի Մխիթարյան միաբանության տպարանում, ցուցադրվեցին նաև ընծայագրով գրքեր: Հատկապես ուշագրավ էր Օրբելի եղբայրների պապի` Հովսեփ Հովակիմի Օրբելու  հեղինակած գիրքը:իսկ վերջում ցուցադրվեց Վենետիկի Մխիթարյան Միաբանության մասին պատմող ֆիլմ:

DSC04567