Աշխարհահոչակ  գիտնականներ  Օրբելի եղբայրների տուն-թանգարանը,   հիմնադրվել  է 1980թ:Այս տարի լրացավ տուն-թանգարանի հիմնադրման 35-ամյակը: Հոբելյանական միջոցաոումը անցկացվեց  հունիսի  27-ին:  Հոգևոր   արժեքներին  ծառայելը  արմատավորված էր Օրբելիների տոհմում, նրանք    հովանավորել  և  նեցուկ են  դարձել   գիտությանը,  և  այս  ավանդույթը  նրանց  տոհմում  սկիզբ  է  առել 12-րդ  դարից և անցել է սերնդե-սերունդ:Հետաքրքրությունը  Օրբելի   եղբայրների   կյանքի  և  գործունեության  վերաբերյալ  միշտ  էլ  եղել  է մեծ,  և  նրանց  ավանդը  գիտության,  մշակույթի  և  համամարդկային  առաջընթացի  մեջ    այսօր էլ  ունի  այժմեական  նշանակություն : Թանգարանը իր գործունեության այս տարիների ընթացքում բազմաթիվ  հոբելյանների,  գիտական   ընթերցումների, էքսկուրսիաների  միջոցով  պատշաճ մակարդակով ներկայացրել է Օրբելի   եղբայրների   գիտական  և    հասարակական գործունեությունը, նրանց մեծ ներդրումը  ինչպես     հայրենական, այնպես էլ համաշխարհային գիտության մեջ:  Այսօր թանգարանը ունի շուրջ երկու  հազարից  ավելի  մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ, որոնք  ձեռք  են  բերվել  աշխատակիցների ջանքերով և հատկապես  Օրբելի  եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների  օժանդակությամբ Ս.Պետերբուրգ  քաղաքից:Հոբելյանական միջոցառմանը ներկա էին և իրենց խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը,  Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, ԳԱԱ հնագիտւթյան և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի օգնական Վլադիմիր  Բարխուդարյանը, բանասիրության թեկնածու, դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը,<<Հայբիզնեսբանկի>> ղեկավարությունը, մի քանի թանգարանների տնօրեններ: Հոբելյանական  միջոցառման  շրջանակում  տեղի  ունեցավ  նաև Հովսեփ Օրբելու և Կամիլլա Տրեվերի հեղինակած և 1936 թ. Լենինգրադի Պետական էրմիտաժի կողմից հրատարակված <<Ճատրակ>> գրքի երկրորդ, շքեղ, գունավոր  հրատարակության  շնորհանդեսը, որն իրականացրել է տուն-թանգարանի աշխատակազմը:  Տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը տնօրինության անունից շնորհակալություն հայտնեց  <<Հայբիզնեսբանկ>>  ՓԲԸ-ին և Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետ Արթուր Հարությունյանին` գրքի հրատարակմանը աջակցելու համար:  Վստահ ենք, որ շախմատասեր հասարակայնությունը հաճույքով կծանոթանան շախմատի ստեղծման, հիրավի հեքիաթային, պատմությանը, կիմանան, թե ով, որտեղ, ինչպես և ինչու հորինեց նարդին, թե ինչպիսին էին խաղաքարերն ու խաղերի կանոնները նախնական վիճակում, ինչպես և ինչից են պատրաստվել շախմատն ու նարդին:

IMG_9161 IMG_9197   IMG_9244                  IMG_9248

IMG_9255                 IMG_9275

IMG_9373    IMG_9449          IMG_9617