Սույն թվականի սեպտեմբերի 9֊ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում Կոտայքի մարզապետարանի առաջարկությամբ կայացավ Իրանի Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքի նկարների ցուցահանդես,որին ներկա էին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային և նրա գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև ՝Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզային ենթակայության դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
🔹️Թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանը հյուրերին ներկայացրեց իրանական մշակույթի,հատկապես` Սասանյան արվեստի ցուցանմուշների պահպանման գործում Օրբելի եղբայրներից կրտսերի՝ արևելագետ,պատմաբան Հովսեփ Օրբելու ունեցած մեծ դերն ու նշանակությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային եւ նրա գլխավորած պատվիրակությունը տպավորված հեռացան թանգարանից`առաջարկելով իրենց համագործակցությունը թանգարանի հանրահռչակման գործում։
🔸️Շնորհակալություն ենք հայտնում հյուրերին և միջոցառման բոլոր կազմակերպիչներին։