Օրբելի եղբայրների տուն-թանգարանում Հայոց ցեղասպանության 107֊րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ դասախոսներ, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Ղանալանյանը և Հայկ Մխոյանը անցկացրեցին զեկույց֊դասախոսություն՝ <<Հայոց ցեղասպանությունից հետո հայկական սփյուռքի ձևավորումը>> թեմայով։ Դասախոսության ընթացքում ներկայացվեց հայկական սփյուռքի ձևավորման պատմությունը,հիմնախնդիրները,Արևելքի և Արևմուտքի երկրներում ձևավորված հայ համայնքների արտաքին և ներքին հիմնախնդիրներով,քաղաքական,ազգային,տնտեսական կապերով պայմանավորված ընդհանրություններն ու տարբերությունները,ինչպես նաև անդրադարձ կատարվեց հայրենադարձությանը և դրանից հետո ձևավորված հայ համայնքներին։ Դասախոսությանը ներկա էին Կոտայքի մարզի տարածաշրջանային քոլեջի և Հումանիտար համալսարանի դասախոսներ և ուսանողներ, ովքեր հարց ու պատասխանի ընթացքում ստացան իրենց հուզող հարցերի պատասխանը։Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դասախոսներին ՝հետաքրքիր և ուսուցանող դասախոսության համար։