Մայիսի 20-ին և 21-ին տուն-թանգարանում անցկացվելու է <<Հովսեփ Օրբելին և հայ մշակութային ժառանգությունը>> խորագրով 7-րդ ուսանողական գիտաժողովը՝ նվիրված ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակին:Գիտաժողովի կազմակերպիչներն են  ԵՊՀ  մշակութաբանության  ամբիոնը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:Բացումը տեղի կունենա ժամը 11:00-ին,բացման խոսքով հանդես կգան տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը և ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ,պ. գ.դ. պրոֆ. Համլետ Պետրոսյանը: