Հունվարի 31-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կայացավ «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրության շնորհանդեսը։Թանգարանի այցելուներն այսուհետ կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ պատմական մի դրվագի, որը շրջադարձային էր Էրմիտաժի կենսագրության համար․Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը:
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը հուսով է, որ նոր ձևաչափը կմեծացնի այցելուների թիվը և հետաքրքիր կլինի թե՛ դպրոցականների, թե՛ օտարերկրացիների համար։
Ցուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագիտական և ֆինանսական աջակցությամբ «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։