Ծաղկաձորում՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրության շնորհանդեսն էր։ Ծրագիրն իրականացվել է Մուլտիմեդիա նախաձեռնությունների կենտրոնի <<ԵՄ հանուն մշակույթի առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ>> ծրագրի շրջանակներում։ Թեման ինքնին շատ հետաքրքիր է, քանզի այն ներկայացնում է պատմական մի իրադարձություն, որը երբեք չի մոռացվի, քանի որ շրջադարձային է այդ պատմական ժամանակաշրջանի համար: Այն պատմում է Հովսեփ Օրբելու խիզախ քայլի և այն մասին, թե ինչպես փրկեցին Էրմիտաժի գլուխգործոցները:
Համանման վիրտուալ ցուցադրություն է պատրաստվելու նաև Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում (Գյումրի ) և Մարտունու պատկերասրահում։
Եթե այցելեք Ծաղկաձոր դահուկ քշելու` ժամանակ գտեք, այցելեք թանգարան։ Սիրով կսպասենք: