Սույն թվականի ապրիլի 6֊ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կայացավ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառում Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան 11 հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ։Միջոցառումն ուղեկցվեց դպրոցի սաների չարենցյան հիանալի ասմունքով,տպավորիչ ելույթներով, երգերով ու պարերով:Միջոցառման ավարտին հյուրերը շնորհավորեցին աշակերտներին՝հորդորելով նրանց ապրել ու գոյատևել Չարենցի բանաստեղծությունների գաղափարներով և միաժամանակ իրենց մեջ կրելով չարենցյան վարակիչ հայրենասիրությունը՝ միշտ առաջնորդվել նրա պատգամ- կարգախոսով՝ «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է》։
Խորին շնորհակալություն ենք հայտնում միջոցառման բոլոր հյուրերին, մասնավորապես՝միջոցառման կազմակերպիչ դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակավոր ուսուցչուհի Կարինե Ստեփանյանին,տնօրեն Քնքուշ Լևոնյանին,Կոտայքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության սպորտի և մշակույթի բաժնի պետ Մարի Հովակիմյանին,կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Մինաս Պետրոսյանին,չարենցագետ Հովիկ Չարխչյանին,ժամանակակից գրող Դավիթ Մշեցուն ։