Օրբելի եղբայրների տուն-թանգարանում 22․02․2022թ․-ին տեղի ունեցավ <<Հանճարների հանդիպում>> չարենցյան ոգով։ Ցերեկույթը նվիրված էր Եղիշե Չարենցի 125-ամյակին, ուր Հրազդան քաղաքի 2-րդ հիմնական դպրոցի սաները փայլեցին իրենց ստեղծագործական կարողություններով՝ դերասանական տաղանդով ու ճկուն խոսքով։ Ցերեկույթի ընթացքում ներկայացվեց Չարենցի կյանքի մանկության և պատանեկության դրվագները, հանճարների՝ Ավ․ Իսահակյանի, Հովհ․ Թումանյանի, Ա․ Բակունցի և այլոց հետ անցած գեղեցիկ ստեղծագործական ուղին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ցերեկույթի բոլոր հյուրերին, մասնավորապես՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքի համայնքապետ Նարեկ Հարությունյանին, Հրազդանի 2-րդ դպրոցի տնօրեն Ս․ Ալեքսանյանին, դասղեկ Ի․ Գրիգորյանին և դպրոցի ողջ անձնակազմին։