Մարտի 28-ին  տուն-թանգարանում  Պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի  հայ գարականություն ամբիոնի  դասախոսական կազմի  և ուսանողների  հետ համատեղ անցկացվեց  <<Անի>> խորագիրը կրող միջոցառումը:Ուսանողները ծանոթանան թանգարանի ցուցադրության հետ,ընթերցեցին Հ.Օրբելու նամակները ուղարկված քաղաքամայր Անիից, Վանից, Մոկսից: Շատ հիացական հուշեր են թողնվել մեծ գիտնական Հովսեփ Օրբելու մասին, տաղանդավոր հայորդին ուղղակի գրավել է ժամանակի գիտական մտքի և հասարակության ուշադրությունը և յուրաքանչյուր հուշ մի ուրվագիծ է նրա դիմանկարի ամբողջական ճանապարհին, ուստի, միջոցառման շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև Հ.Օրբելու մասին հուշերին: Ելույթներ   ունեցան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը   և  բանասիրության   թեկնածու, դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը:  Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Անիից, Մոկսից  և Վանից  ուղարարկված բնօրինակ նամակները, Անիի բացիկների հավաքածուն,որ թողարկման էր հանձնել Անիի արշավախումբը,ինչպես նաև Թբիլիսիի արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի նիստերի ֆոտոպատճենները` Անիի թանգարանի նյութերը տեղափոխելու վերաբերյալ:

   DSC04715     DSC04719                    Ani-1250                             DSC04731         DSC04762