Մարտի  10-ին  ՀՀ  ԳԱԱ-ում նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և  նախագահության մի շարք անդամների մասնակցությամբ  տեղի  ունեցավ հանդիպում ակադեմիկոս Լևոն Օրբելու թոռան՝ Աբգար Օրբելու հետ:Հանդիպումը նվիրված էր Լևոն և Հովսեփ Օրբելիների հոբելյաններին, որոնք նշվելու են այս տարի:Քննարկվեցին մի շարք հարցեր, Աբգար Օրբելին հանդես եկավ հիշողություններով՝ կապված Հովսեփ Օրբելու հետ: Հանդիպմանը ներկա էին հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը,արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը և ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը: