Լույս է տեսել « Նրանք երեքն էին» հուշերի գիրքը՝ հրատակված տուն-թանգարանի կողմից:
Օրբելի եղբայրներին նվիրված հուշերը գրվել են նրանց աշխատակիցների, ժամանակակիցների, նրանց ճանաչողների կողմից: Գրվել են անկաշկանդ, անկեղծ՝ ներկայացնելով նրանց գիտնական – քաղաքացու կերպարը և միաժամանակ ներկայացնելով այն բարդ և հակասական միջավայրը, որում ապրել և ստեղծագործել են Օրբելի եղբայրները:
Հուշերն իրենց ժամանակի յուրատեսակ արտացոլումն են՝ ներկայացված մեծագույն գիտնականների գործունեության, հաճախ մարդկային հոգու ազնվագույն դրսևորման դրամատիկ, հերոսական դրվագներով:
Թարգմանությունները կատարվել են ազատ ոճի մեջ՝ գրքի ընթերցումը դարձնելու հետաքրքիր:
Գիրքը առաջարկվում է ընթերցասեր լայն հասարակությանը:Գիրքը կարելի է ձեռք բերել տուն-թանգարանում գտնվող վաճառքի տաղավարից: