ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԱՐՊԵՏ

Այսօր Հովսեփ Օրբելու ջերմագին ընկերոջ՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է…

ԿԱՏԱՐԻՆԵ ՍԱՐՅԱՆ <<ՀՈՒՇԵՐ>> /հատված/

Էրմիտաժ…

Մենք ունեինք երեք օրվա անհատական այցելության գրաֆիկ: Օրբելին ոչ միայն մեզ համար ծրագիր էր կազմել, այլ նաև անձամբ ուղեկցում էր: Ոչ միայն ուղեկցում էր. նա նվիրեց մեզ բացառիկ դասախոսույթուններ արվեստի պատմության մասին: Հին Եգիպտոսի ցուցանմուշների դահլիճներում և Գոգենի կտավների մոտ պապիկը չէր կարողանում պահել զգացմունքները ու միանում էր Օրբելուն: Եվ ամեն մի նոր դահլիճում մեր փոքրիկ խումբը մեծանում էր զմայլված այցելուներով:
Ամեն մեկին բախտ չի վիճակվի ունենալ էքսկուրսավար, որը ակադեմիկոս է և էրմիտաժի տնօրեն: Պետք է տեսնեիք դահլիճների հսկիչների դեմքերը, ովքեր հնարավորություն չունեին ուղեկցել այդպիսի ոչ սովորական խմբի: Մեզ ուղեկցելով հաջորդ դահլիճ՝ նրանք, արդեն ծեր և ճերմակած կանայք, չէին թաքցնում իրենց զգացմունքները.<<Վա՜յ աղջիկներ, ինչ է կատարվում>>: Հետո մենք իմացանք, որ նրանցից շատերը հրաշքով փրկվել էին շրջափակման ժամանակ:
Ցավում եմ միայն մեկ բանի համար `տեսախցիկի բացակայության:
Պատկերացրեք Էրմիտաժի մուտքի մոտ այցելուների համար հայտարարում են. «Այսօր ակադեմիկոս Օրբելին և նկարիչ Սարյանը կլինեն թանգարանում ձեր ուղեկցողները »: Եթե նույնիսկ դժվար է պատկերացնել նման բան, ապա այս կյանքում ինձ ֆանտաստիկ բախտ է վիճակվել:
… Ակադեմիկոս Օրբելին բացում է Սարյանի ցուցահանդեսը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյակին: Նա կտրում է ժապավենը և փաթաթվելով պապիկին՝ չի կարողանում թաքցնել ուրախության արցունքները: Ամբոխի հաճախակի ծափահարությունների և ոգևորված բացականչությունների միջից մոտ կանգնածները կարող էին լսել նրա խոսքերը. «Մենք հաղթեցինք, Մարտիրո՛ս»:
Այդ անմոռանալի ընդունելությունը և Օրբելու արցունքները ես չեմ պատրաստվում փոխանակել Լենինյան և այլ պարգևների հետ, որոնք կառավարությունը պատրաստակամությամբ հատկացրեց Վարպետին, երբ բոլորեց նրա իններորդ տասնամյակը :