Ս/թ հոկտեմբերի 29-ին և 30-ին կայացավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ կազմակերպած <<Հովսեփ  Օրբելու գիտական ժառանգությունը >>խորագրով հանրապետական գիտաժողով՝նվիրված ականավոր գիտնականի 135-ամյակին։
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Օրբելի եղբայրների տուն֊թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանը,որից հետո ներկաներին ողջույնի խոսքեր հղեցին գիտաժողովի հատուկ հյուրեր՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ներկայացվեցին հնագիտություն և պատկերագիտություն,լեզու և բանագիտություն ,բանահյուսություն ,էպոսագիտություն,ազգագրություն ոլորտներին առնչվող հետաքրքիր, բովանդակալից և ուսուցանող զեկույցներ ,որոնք անմիջական կապ ունեին Հովսեփ Օրբելու թողած գիտական ժառանգության և նրա հետազոտական հետաքրքրությունների հետ։
Գիտաժողովի վերջում կազմակերպվեց շրջայց Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։
Շնորհակալություն ենք հայտնում գիտաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր դրսևորեցին գիտական մեծ ներուժ, հանդես եկան նորարական գաղափարներով և բովանդակալից զեկույցներով, ինչպես նաև կազմակերպիչներին՝գիտաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: