Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ստացել էր հրավեր Վրաստանի Գրողների միության նախագահի կողմից՝ մասնակցելու Շոթա Ռուսթավելու 850-ամյակի հոբելյանական միջոցառումներին: Հատկանշական է, որ Ռուսթավելու 750-ամյա տարեդարձը տոնել են 1936թ. Լենինգրադում, Մոսկվայում և Թբիլիսիում ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գլխավորությամբ: Հոբելյանական նիստերի ժամանակ Օրբելին իր հռետորական տաղանդին ու խոր գիտելիքներին համապատասխան, հատուկ փայլով հնչեցրեց Շոթա Ռուսթավելու և նրա դարաշրջանի մասին իր խոսքը և ամբողջ միջոցառումների ոգին էր: Նրա նախաձերնությամբ լույս տեսավ նաև <<Ռուսթավելու դարաշրջանի հուշարձանները>> հոբելյանական ժողովածուն:Թանգարանի տնօրենն ու գիտաշխատողը մի քանի օրով Թբիլիսիում էին։Միջոցառման շրջանակներում թանգարանի` Ռուսթավելուն վերաբերող նյութերը տարվել էին Թբիլիսի և ներկայացվել ցուցահանդեսի տեսքով: Կարծում ենք այն պատշաճ հարթակ դարձավ հանրությանը ներկայացնելու համաշխարհային գիտնականներ՝ Օրբելի եղբայրներին: Մասնակիցների համար ելույթ ունեցավ թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը, ինչպես նաև ներկայացվեց զեկուցում՝ «Հովսեփ Օրբելին-ռուսթավելոգ» խորագրով:«Կարող ենք համարձակությամբ նշել, որ թեկուզ հենց վրաց Ռուսթավելոլոգների շարքում, նա լավագուններից մեկն էր։ Նրա զեկույցները և՛ Մոսկվայում, և՛ Լենինգրադում սպասաված են եղել, և ըստ նրա աշակերտ Հովսեփ Մեգրելիձեի` ոչ մեկն այդքան հպարտությամբ ու ջանասիրությամբ չէր զեկուցում Ռութավելու «Վագրենավորի» վերաբերյալ, որքան Օրբելին»,- ասաց թանգարանի գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը իր ելույթում: