Բնությունն արարում է մարդուն,որպեսզի հենց մարդու միջոցով տեսնի իրեն և հիանա իրենով:Մարդը բնություն է, բնությունը` մարդ, ուստի մահ գոյություն չունի»:
                                                                                                                    Մարտիրոս Սարյան

 

  Տուն-թանգարանը մարտի 10-ին անցկացրեց միջոցառում՝ նվիրված Հովսեփ Օրբելու ծննդյան տարելիցին:Միջոցառումը կրում էր <<Մի լուսանկարի պատմություն>> խորագիրը:Նման միջոցառում անցկացնելու գաղափարը ծնվել էր դեռ ամիսներ առաջ՝ Մարտիրոս Սարյանի թանգարանի աշխատակցուհի Վարդուհի Ադամյանի և Օրբելի եղբայրների տուն-թանգարանի աշխատակից Գերասիմ Մկրտչյանի համատեղ աշխատանքների արդյունքում:Տուն-թանգարանի մշտական ցուցադրության ուշագրավ լուսանկարներից մեկում պատկերված են Հովսեփ Օրբելին և Մարտիրոս Սարյանը Երևանի ճանապարհին 1929թ.:Լուսանկարն ուներ իր պատմությունը… Չանդրադառնալ չէին կարող:Միջոցառման ընթացքում ներկայացվեցին զեկույցներ,իսկ ներկաները հնարավորություն ունեցան սահիկների միջոցով ծանոթանալու Սարյանի կերտած իր ժամանակակիցների դիմանկարների պատկերասրահին, այդ թվում նաև Սարյանի վրձնած Հովսեփ Օրբելու դիմանկարին:

IMG_2364

IMG_2383-300x200