Մայիսի 18-ին տուն-թանգարանն իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց Հրազդան քաղաքի թիվ 10 ավագ դպրոցի ավարտական դասանի սովորողներին դասղեկ Լիլիթ Սիմոնյանի գլխավորությամբ:Վերջին դասի մի հատված երեխաներն անցկացրեցին տուն-թանգարանում:Այս օրվա հետ կապված հիշողությունները նրանց ուղեկցելու են ողջ կյանքի ընթացքում:Հավատացած ենք, որ այս երեխաների հաջողությունները ոգևորելու են շատերին, հավատացած ենք, որ նրանք բավականաչափ ուժ ու կամք կունենան հաղթահարելու ցանկացած դժվարություն և որ ամենակարևորն է իրենց ներդրում են ունենալու մեր երկրի շենացման գործում:Ճանաչողական էսքկուրսիայի վերջում երեխաները ներկայացրեցին Սևակի բանաստեղծությունները, իսկ տուն-թանգարանի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին, մաղթում նորանոր բարձրունքների նվաճումներ , հաջողություններ: