Նոյեմբերի 29-ին  թանգարան այցելեցին <<Ծաղկաձոր Օփեն>> միջազգային շախմատի մրցաշարի մասնակիցները: Միջազգային շախմատի մրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրների շախմատիստներ:
Մեր հյուրերը մեծ հետաքրքրությամբ դիտեցին Օրբելի եղբայրների կյանքին նվիրված ցուցադրությունը, ինչպես նաև ծանոթացան հայ ժողովրդի մշակույթի և պատմության հետ:
Նրանց ներկայացվեց նաև թանգարանի կողմից հրատարակած ակադեմիկոս Հովսեփ Օրբելու <<Ճատրակ>> գիրքը, որը շախմատասեր ընթերցողին ծանոթացնում է շախմատի ստեղծման, հիրավի, հեքիաթային պատմությանը, թե ով, որտեղ և ինչու հնարեց շախմատը, նարդին, թե ինչպիսին էին խաղաքարերն ու խաղերի կանոնները նախնական վիճակում, ինչպես և ինչից են պատրաստվել շախմատն ու նարդին: Ասվեց նաև այն մասին, որ Հովսեփ Օրբելին նշում է, թե անգամ Հայաստանի հեռավոր լեռնային գյուղերում գյուղացիները շախմատ են խաղացել, այսինքն՝ այս խաղը իրապես համազգային սիրո է արժանացել Հայաստանում: