Մայիսի 28-ին՝ Հայոց պետականության վերականգնման և Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, Օրբելի եղբայրների տուն-թանգարան ում անցկացվեց զրույց-քննարկում, որոնց միջոցով Կոտայքի մարզի տարբեր դպրոցների <<Ազգային երգ ու պար>> առարկան ուսումնասիրող աշակերտների մեջ ամրապնդվեց պետականության գիտակցությունն ու զգացողությունը՝ գերագույն արժեք համարելով հայրենիքին անմնացորդ նվիրումն ու ծառայությունը։ Էքսկուրսիայի ընթացքում սաները ծանոթացան նաև Օրբելի եղբայրների կյանքին և գործունեությանը՝որպես հայրենիքի նվիրյալ զավակների։