Ամեն մի թանգարանի պատմության մեջ իր կարևոր դերն ունի այցելուն: Նրանց մի մասը թանգարանին ծանոթանալուծ հետո թողնում է իր ստացած տպավորությունների արձագանքները, հանձնում է դրանք թղթին, որոնք խնամքով պահպանվում են տուն-թանգարանի ֆոնդերում: |
Դառնամ զողորմի տի տամ տիկին Օրբելուն, նրա երեք Սասնա Ծուռ զավակներին, քառասուն օղորմի:ՀՀ ժողովրդական քանդակագործ` Արտաշես Հովսեփյան |
Մտա ինձ համար մոտիկ, հարազատ մի տուն, հիշողությանս քաղցր հուշերն արթնացան: Շնորհակալություն հոգատար և սիրալիր վերաբերմունքի համար:Պետական Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոսԲորիս Պիոտրովսկի |
Շնորհակալություն եմ հայտնում Մարինեին ու Գերասիմին, որ ուշադրության և խնամքի են արժանացրել ցուցանմուշներն ու հետևում են դրանց պահպանմանը, ևոր հիմնական ում ամրացրել են եղբայրների տեղն ու դերը գիտության, մշակույթի, պատմության բնագավառներում Հայաստանում և Ռուսաստանում:Ս.Պետերբուրգի Ա.Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի փոխտնօրեն` Աբգար Լևոնի Օրբելի: |
Խոնարհվում եմ բոլորի առջև, ովքեր ստեղծել են այս զարմանահրաշք թանգարանը: Այս թանգարանը կենդանի հիշողություն է մեծ Օրբելիների մասին: Նրանք մտան իմ հոգին և մշտապես բնակություն հաստատեցին այնտեղ:Նկարիչ, արվեստաբան Լև Վագներ |
Հիացած եմ Օրբելի եղբայրների թանգարանով:Լ. Օրբելու աշակերտ, ակադեմիկոս Ե. Կրեպս |
Այսուհետև Ծաղկաձորը դառնում է համաշխարհային գիտության և մշակույթի կենտրոններից մեկը, քանի որ այստեղ բացվել է հռչակավոր գիտնականներ Օրբելի եղբայրների թանգարանը, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներիԼենինգրադի Մ. Սեչենովի անվան
|
Օրբելի եղբայրները իրենց գիտական աշխատանքներով գերազանցեցին իրենց ժամանակը, ես հպարտ եմ, որ նույնպես հայ եմ:Գեներալ լեյտենանտ, ‘’Կոմանդոս’’ Ա. Տեր-Թադևոսյան |
Երբ թանգարանի աշխատակիցները այդպիսի սիրով պատմում են Օրբելի եղբայրների մասին և դու տանում ես քո սրտում այդ սիրո մասնիկը, սահենց այն մեծ հրաշքն է երբ հաղորդակցվում ես համամարդկային մշակույթի հետ: Հարգարժան Մարինե և Գերասիմ շնորհակալություն Ձեզ երջանկություն պարգևած րոպեների համար:Լենինգրադի Ս.Մ. Կիրովի անվան
|
Խորապես ցնցված եմ այն ամենից, ինչ ես տեսա թանգարանում: Թանգարանի հրաշալի ցուցադրությունը համապատասխանում է թանգարանագիտության ամենաբարձր պահանջներին: Ես խոնհարվում եմ հանճարեղ հայերի հիշատակի առջև:Սլովակ գրող Յան Լենչո: |
Ինձ համար, որպես քուրդ մտավորական, շատ թանկ ու նվիրական է մեր ժողովրդի մեծ բարեկամ, քրդական մշակույթի ճիշտ գնահատող, խորհրդային քրդագիտության հիմնադիր, հայ ժողովրդի մեծ զավակ Հովսեփ Օրբելու անունը: Ես որպես ուխտավայր այցելեցի այս թանգարանը: Ուրախալի է, որ Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնող սուրբ մասունքները վերջապես հանգրվանել են հայրենի երկրում: Շնարհակալ եմ աշխատակիցների բարեհամբուր վերաբերմունքից:Քուրդ գրող` Վազիրե Աշո: |
Սքանչելի թանգարան, որ հարստացնում է Ծաղկաձորը և ամեն մի այցելուի:Լևոն Հախվերդյան |
Մեծ ուշադրությամբ դիտեցի հրաշալի Օրբելի եղբայրների հիանալի թանգարանը: Մեկ էլ այստեղ եմ զգացել հայ եղբայրական ժողովրդի հոգևոր մեծությունը:Ուկրաինացի բանաստեղծ, թարգմանիչ,
|
Օրբելիների թանգարանը Ծաղկաձորում կվայելեր Հայաստանի մայրաքաղաք Երևանին: Շնորհակալությանն են արժանի թանգարանի պահող պահպանողները, որոնք մշակույթի այսպիսի օջախ են ստեղծել: Այս թանգարանը խոստանում է լինելու Հայաստանի տեսարժան վայրերից:Գրող` Անահիտ Սահինյան |
Օրբելի եղբայրների հայ ազգի հպարտությունն են: Եվ ամեն մի հայի պարտկն է արժանի լինել նրանց հիշատակին: Հավատում եմ, որ այս թանգարանը կդարնա հայկական մշակութային լավագույն կենտրոններից մեկը:Գրող, հրապարախոս` Զորի Բալայան |
Փառահեղ թանգարան է և հրաշալի ցուցադրություն: Այս թանգարանը հայ մարդու համար ազգային առժանապատվության հզոր խթան է:Ժիրայր Դադասյան |