Ապրիլի 18-ին Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն- թանգարանում կայացավ << Ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ>> խորագրով ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված էին 1915 թ. Թուրքիայում ցեղասպանության ենթարկված 30 նշանավոր հայ բժիշկների մասին փաստավավերագրական նյութեր, 19-20-րդ դարերի բժշկական գրքեր, պարբերականներ, գործիքներ, պարագաներ, ինչպես նաև հայ ազգային-ազատագրական պայքարին և ինքնապաշտպանությանը վերաբերող գրքեր:Ելույթ ունեցան Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Գերասիմ Մկրտչյանը, Օրբելի եղբայրների թանագարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը, ԳԱԱ Երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը, ցուցահանդեսի և գրքի հեղինակ Հարություն Մինասյանը, Հրազդանի թիվ 13 դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը, թանգարանագետ Արմեն Այվազյանը և ուրիշներ: Միջոցառմանը ներկա էին թանգարանների աշխատակիցներ, դպրոցականներ, հյուրեր:Միջոցառումը ավարտվեց դասական երաժշտության երեկոյով: