Մայիսի 16-ին և 18-ին <<Թանգարանների գիշեր>> , Թանգարանների միջազգային օր միջոցառումների շրջանակներում Օրբելի i need lots of money now եղբայրների տուն-թանգարանի հյուրնկալ հարկի տակ հաճելի իրարանցում էր տեղի ունենում: Այցելուների հոսքը չդադարեց նույնիսկ ողջ երեկոյի ընթացքում: Ամենատպավորիչ միջոցառումներից մեկը, որ ոգեշնչում, հիացնում է բազմաթիվ այցելուների: Մայիսի 16-ին տեղի ունեցավ հերթական միջոցառումը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին, բացվեց <<Էրմիտաժի սխրանքը>> խորագրով ցուցահանդեսը: Հայտնի է, թե ինչ սխրանքներ են գործել Հովսեփ և Լևոն Օրբելիները այդ տարիներին: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Օրբելին քաջ apply for a personal loan with bad credit գիտակցում էր այն հսկայական պատասխանատվությունը Էրմիտաժի հանդեպ, որ ընկնում էր իր ուսերին: Էրմիտաժի գանձերի տարհանման գործում կազմակերպչական մեծագույն հմտություն ցուցաբերեց Օրբելին: Ուստի, նա մշակեց ծրագիր` Էրմիտաժի արժեքների տարհանման համար: Իսկ պատերազմից հետո մեծ ուժով և համոզիչ հնչեց նրա խոսքը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: Պատերազմի ծանր տարիներին Հ.Օրբելին հիմնադրեց ՀԽՍՀ ԳԱ, որի հիմնադրմամբ սկիզբ դրվեց բնագիտական գիտությունների զարգացմանը: Ցուցադրվեցին բազմաթիվ փաստագրական նյութեր երկրորդ աշխարհամարտի տարիներին 200 payday loans Հ. Օրբելու կատարած աշխատանքների, ինչպես նաև Նյուրնբերգյան դատավարությանը նրա ունեցած մասնակցության վերաբերյալ, լուսանկարներ, այդ տարիներին Էրմիտաժի տպարանում Օրբելու ղեկավարությամբ տպագրված գրքեր:Այցելուները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ դիտելու դեռևս ապրիլ ամսին բացված << Ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ>> խորագրով ցուցահանդեսը: Տուն-թանգարանի այցելուների համար անակնկալ էին պատրաստել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ակսել Բակունցի տուն-թանգարանին կից <<Միրհավ>> գրական ակումբի անդամները` հանձինս Արուս Հայրապետյանի:Ակումբի անդամները ասմունքեցին Հ.Սահյանի, Պ.Սևակի payday loans direct lender instant approval բանաստեղծություննրը:Միջոցառման մասնակիցների շարքում աչքի ընկան <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սաները <<Ճանաչենք մեր մեծերին>> խորագիրը կրող խաղ-վիկտորինայի ակտիվ մասնակցությամբ:Մրցույթի ընթացքում լուսաբանվեցին հարցեր, որոնք սովորողների գիտելիքների և հետաքրքրությունների շարժիչ ուժը կդառնան: Այցելուների համար այս մշակութային շրջայցը չափազանց կարևոր քայլ է, որ միտված է մշակույթի լեզվով հաղորդակից դառնալ թանգարանների կարևոր ձեռքբերումներին :