Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982թ-ի հուլիսի 6-ին,երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը։Հիրավի թանգարանի հիմնադիրները ՝Մարինե Բունիաթյանն ու Գերասիմ Մկրտչյանը ,շուրջ 40 տարի աչքի լույսի պես պահել և պահպանել են այն։
Հուլիսի 29-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում նշվեց թանգարանի հիմնադրման 40-ամյակը և <<Էրմիտաժի սխրանքը>> գրքի շնորհանդեսը։ Թանգարանի աշխատանքը, որը տարվել է այդ տարիների ընթացքում գնահատվում է ըստ արժանվույն՝ թե՛ ցուցանմուշների բարձրարժեք ու ճաշակով ներկայացման, թե՛ մեծաքանակ ֆոնդերի պատշաճ պահպանության, վերականգնման և ուսումնասիրման համար։
Թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանը իր խոսքում հյուրերին ներկայացրեց թանգարանի գործունեությունն ու ծրագրերը, ինչպես նաև մանրամասներ Օրբելի եղբայրների կենսագրության ու գործունեության վերաբերյալ:
Միաժամանակ ներկաներին ծանոթացրեց <<Էրմիտաժի սխրանքը>> գրքի բովանդակությանը՝ վեր հանելով Էրմիտաժի երկարամյա տնօրեն, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գլխավորությամբ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆաշիստական բանակի ճիրաններից համաշխարհային մշակույթի գանձերը փրկելու, հերոսաբար պահպանելու աշխատանքները։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանին, Ծաղկաձոր միավորված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանին, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարեն Հունանյանին, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանին, Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի տնօրեն Սոնա Մարկոսյանին և մյուս հյուրերին՝ թանգարանում գտնվելու, այդ կարևորագույն օրը մեր կողքին լինելու և թանգարանի կողմից նախատեսված մշակութային ցանկացած նախաձեռնության իրականացմանն ակտիվ մասնակցության պատրաստականություն հայտնելու համար։






+2
Դուք, Nare Stepanyan, Մերի Ստեփանյան և ևս 125 հոգի-ը
6 մեկնաբանություն
2 կիսում
Սեր
Մեկնաբանել
Կիսվել


