Ֆրանկոֆոնիա բառն առաջին անգամ շրջանառվել է 1880 թվականին աշխարհագրագետ Օնեզիմ Ռեկլուի կողմից, որի նպատակն էր աշխարհի բնակչության դասկարգումը ըստ նրանց լեզվական չափանիշների:Ֆրանկոֆոն են այն երկրները, որոնք օգտագործում են ֆրանսերենը, մասամբ կամ ամբողջությամբ և ծանոթ են նրա մշակույթին ու պատմությանը:Հայաստանը ևս ֆրանկոֆոն երկրների շարքին է դասվում:Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում տուն-թանգարանում իրականացվեց <<Ֆրանկոֆոնիա>> խորագրով  միջոցառում Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Լուսինե Ալոյանի հետ համատեղ:Միջոցառումը, որ նվիրված էր Ֆրանսիայի տեսարժան վայրերին, հայտնի կոթողներին ու խոհանոցին,  սկսվեց  ֆրանկոֆոնիայի հիմնով:Հատուկ անդրադարձ կատարվեց նաև աշխարհի ամենամեծ թանգարանին՝ Լուվրին:Ներկաները վայելեցին նաև Ազնվուրի, Ժո Դասենի երգերը արվեստի դպրոցի սաների կատարմամբ:  Միջոցառմանը ներկա էին Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցները:Ավարտին ելույթ ունեցավ ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը, իր խոսքում նշելով.<<Ուրախալի է այն փաստը որ Հայաստանի դպրոցականները կարող են շարժիչ ուժ հանդիսանալ ֆրանկոֆոն արժեքների տարածման համար>>:Միջոցառման շրջանակներում տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սիրանուշ Հակոբյանը ներկայացրեց <<Ակադեմիկոս Լևոն Օրբելու գիտական գործունեությունը Ֆրանսիայում>> լուսանկարների շարքը: