Պեղումներից վերադարձանք ֆիզիկապես հոգնած, բայց հոգեպես կայտառ ու լավագույն տրամադրությամբ: Կոլեկտիվի բացառիկ լավ կազմն ու պեղումների հիանալի արդյունքները մեզ թևեր էին տալիս ապագա ընդարձակ աշխատանքների համար:Ամբերդի պեղումների լավագույն արդյունքների մասին գրեցին թերթերը: Եղավ մի զեկուցում Ակադեմիայի ֆիլիալում, այդ ժամանակ Երևանում կար միայն ֆիլիալ և դրանց շնորհիվ հասարակության մեջ նկատվում էր մեծ հետաքրքրություն դեպի այդ գործը: Մի երեկոյան Օրբելին ինձ կանչեց ու հայտնեց, որ մյուս օրը երեկոյան կառավարության առաջարկությամբ Ամբերդի պեղումների մասին պետք է զեկուցում կարդա Ժողկոմխորհրդի նիստում: Քանի որ մեր կոմիսարները նման խնդիրների հետ բավականին անծանոթ են,- ավելացրեց նա ժպտալով, – խնդրում եմ վաղն առավոտյան բաց արա պեղումների բոլոր իրերն ու ջոկիր լավագույն նմուշներից բավականաչափ և տար ժողկոմխորհ ու այնտեղ փոքրիկ ցուցահանդես սարքիր, երեկոյան զեկուցումից քիչ առաջ էլ դու այնտեղ կլինես ու եկողներին կծանոթացնես հյուրերի հետ:
Հաջորդ երեկոյան ամեն ինչ պատրաստ էր: Օրբելին իրեն հատուկ ջերմությամբ կարդաց մի փայլուն զեկուցում, որի ընթացքում ես ցույց էի տալիս այն իրերը, որոնց մասին նա խոսում է: Կոմիսարները լսում էին մեծ հետաքրքրությամբ և ձեռքից ձեռք անցկացնելով՝ դիտում իրերը: Երբ զեկուցումը վերջացավ, դեռ երկար ժամանակ հիացմունքով դիտում էին իրերը: Ապա նախագահող Գուլոյանը հարցրեց ժողովականներին, թե արդյոք որևէ ասելիք ունե՞ ն: Իմ հիշողության մեջ մնացել է հատկապես երկուսի կարճ և ոգևորված ճառերը՝ Երզնկյանի և Եղիազարյանի: Առաջինը խոսեց Երզնկյանը. նա պերճ խոսքերով դրվատեց մեր անցյալ կուլտուրան և ջերմ քաջալերական խոսքեր ուղղեց Օրբելուն, որ վերջապես այժմ իր շուրջը համախմբված թարմ ուժեր, ձերնամուխ է եղել անցյալի ծավալուն ուսումնասիրմանը, որին կառավարությունը ամեն կերպ պատրաստ է օժանդակել: Նման տոնով էր նաև Եղիազարյանի ճառը: Դրանից հետո նախագահը հարցրեց Օրբելուն, թե որքան բյուջե են ունեցել այս տարի, ի՞ նչ աղբյուրներից և որքա՞ ն կարիք կլինի եկող տարվա համար: Օրբելին հիշատակեց այս տարվա գումարի քանակը, ապա ասաց, որ դա Էրմիտաժի և հայկական ֆիլիալի միջոցներից է գոյացել գրեթե հավասար չափով, և լավ կլիներ, եթե եկող տարի այդ գումարը մի քիչ ավելացվեր, մինչև 150-200 հազարի հասներ:
– Ամոթ է մեզ, որ այսպիսի կարևոր գործի համար այդքան քիչ գումար է տրվում, այն էլ կեսը Ռուսաստանից, – ու ոգևորված ավելացրեց,- մենք ինքներս պետք է հոգանք բոլոր ծախսերը, մենք կտանք եկող տարվա համար կես միլիոն, եթե կարող եք օգտագործել նաև մեկ միլիոն: Նրան պաշտպանեց նաև Եղիազարյանը:
Վեր կացավ ֆինանսների կոմիսարը և առարկեց, թե բյուջեն արդեն կազմված է և ուղարկված ու թե այդպիսի գումարներ անկարելի է ձեռք բերել. Այդ ոգով խոսեց նաև Գուլոյանը և առաջարկեց սահմանափակվել 200 հազարով: Բայց Երզնկյանը տաքությամբ միջամտեց և խոստացավ կես միլիոն ապահովել եկող տարվա համար և այսպիսով վերջացավ այդ նիստը:
Այս բոլորը տեղի էր ունենում 1936 թ.:

ВОСПОМИНАНИЯ СЕДРАКА БАРХУДАРЯНА О РАСКОПКАХ АМБЕРДА .

О плодотворных результатах раскопок Амберда писали газеты. В филиале Академии был прочитан доклад, в это время в Ереване был только филиал, а среди общественности был большой интерес к раскопкам. Однажды вечером Орбели позвал меня и сообщил, что по предложению правительства, вечером следующего дня он должен прочитать доклад о раскопках Амберда на заседании Совета Народных Комиссаров.
Поскольку наши комиссары очень далеки от этих проблем с улыбкой добавил он, прошу вас откройте завтра утром все экспонаты из раскопок и выберите лучшие образцы, и подготовьте небольшую выставку там, незадолго до вечернего доклада, и ты сам будь там, чтобы познокомить с выставкой гостей.
На следующий вечер все было готово. Орбели, с особым присущим ему теплом, прочитал блестящий доклад, в ходе которого я показывал тот экспонат, о котором он говорил. Комиссары слушали с большим интересом и передавали из рук в руки экспонаты. Когда закончился доклад, они еще долго с восхищением продолжали осмотр экспонатов.
Затем председатель Гулоян спросил собравшихся, хочет ли кто-нибудь высказаться. Два коротких и вдохновляющих выступления, Ерзнкяна и Егиазаряна, остались в моей памяти. Первым выступил Ерзнкян, который красноречиво хвалил нашу вековую культуру и с теплыми словами обратился к Орбели, который, наконец, объединил вокруг себя силы и предпринял шаги для обширных исследований нашего прошлого, и которое правительство всегда готово поддержать. Таким же было выступление Егиазаряна. После этого председательствующий спросил у Орбели, какой бюджет был у них в этом году, из каких источников и сколько ему потребуется в течение следующего года. Орбели упомянул сумму этого года и сказал, что это общая равная сумма образованна из средств Эрмитажа и армянского филиала, и было бы лучше, если бы в следующем году сумма доходила бы до 150-200 тысяч. “Нам должно быть стыдно, что за такую важную работу, выдают такую мизерную сумму, и то половина из России”, – добавил он, мы сами должны позаботиться о всех наших затратах, и мы дадим полмиллиона в следующем году, а если будет нужно то и миллион. Егиазарян также поддержал его.
Выступил комиссар финансов с возражением о том, что бюджет уже отправлен на утверждение и получить такую сумму невозможно. Гулоян предложил ограничиться суммой в 200 тысяч. Но вмешался Ерзнкян и с жаром пообещал предоставить полмиллиона на будущий год и таким образом закончили это заседание.
Все эти события просходили в конце 1936 года

.