Արդեն երեք տարի շարունակ թանգարանը համագործակցում է Երևան քաղաքի Ա. Չեխովի անվան դպրոցի հետ: Աշակերտների այցը թանգարան կրում է շարունակական բնույթ:
Նոյեմբերի 18-ին աշակերտները դպրոցի փոխտնօրեն Էլլա Ավագյանի ղեկավարությամբ այցելեցին թանգարան: Այցը նրանց համար դարձավ գիտելիքների ձեռքբերման և հայրենիքի առաջընթացի գործում անձնական ներդրման անհրաժեշտություն : Ներկայացնելով Օրբելի եղբայրներին՝ ընդգծվեց նրանց օրինակը, որոնց կյանքի հիմնական նպատակն էր ՝ երկրին օգտակար լինելը, նրա գիտական առաջընթացին նպաստելու համար կամք դրսևորելն ու ամենօրյա նպատակասլաց աշխատանքը:
Երեխաներն ընթերցեցին Օրբելիների նամակների ընտրանին, որոնցում արժևորվում են խոհեմությունը, գիտության ուղիով ընթանալն ու մարդկությանը պիտանի լինելը: