ՎԱՂԸ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵԼՈՒ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 74 – ԱՄՅԱԿԸ: ՍԱ ՍՐԲԱԶԱՆ ՀԻՇԱՏԱԿՆ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍԽՐԱՆՔԻ ՈՒ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ, ՄԵՐ ՍԵՐՆԴԻ ՊԱՐՏՔՆ ՈՒ ՏՈՒՐՔԸ ՆՐԱՆՑ ԱՌՋԵՎ:
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՀՈՒԹՅՈՒՆ, ՎԻՇՏ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ, ՑԱՎ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ… ՍԱ ՀԱՂԹԱՆԱԿ Է:
ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԱՅՆ, Ո՛Չ ՏԱՐԻՆԵՐԸ, Ո՛Չ ԷԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ…
ԷՐՄԻՏԱԺԻ ՍԽՐԱՆՔԸ.
ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ.
Ես՝ Հովսեփ Օրբելիս, Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության քաղաքացիս, որ կանչված եմ որպես սույն գործի վկա, դատարանի առջև պարտավորվում եմ և երդվում՝ միայն ճշմարտությունն ասել այն մասին, ինչ հայտնի է ինձ այս գործի կապակցությամբ:
Պատերազմի հանցագործների Նյուրնբերգյան դատավարությունն է: Սովետական մեղադրող կողմի հրավերով հանդես է գալիս Օրբելին: Նա ուղիղ նայում է Գյորինգի՝ Լենինգրադի լիակատար ոչնչացման չարագուշակ պլանի հեղինակի դեմքին:
-Ասացե´ք, խնդրեմ, վկա´, Դուք ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում,- հարցրեց սովետական մեղադրող կողմի ներկայացուցիչը:
– Ես Պետական Էրմիտաժի դիրեկտորն եմ:
– Ձեր գիտական կոչու՞մը…
– Սովետական Միության Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՍՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Լոնդոնի հնախույզների ընկերության անդամ, հնագիտության ու արվեստի ամերիկյան ինստիտուտի խորհրդատու անդամ:
-Գերմանական շրջափակման ժամանակ Դուք Լենինգրադու՞մ էիք:
– Այո´, այնտե´ղ էի…
– Արդյոք Ձեզ որևէ բան հայտնի՞ է Լենինգրադի մշակույթի ու արվեստի հուշարձանների ոչնչացման վերաբերյալ:
– Հայտնի´ է:
– Կարո՞ղ եք դատարանին ներկայացնել Ձեզ հայտնի փաստերը:
Եվ դատարանի դահլիճում հնչում է ֆաշիստ դահիճների չարագործությունների մերկացման ճառը, դահիճներ, որոնց հանցագործությունները երբեք չեն ջնջվի մարդկության հիշողությունից:
<<Ծերունազարդ ակադեմիկոսը դատախազի նման հանդես եկավ ամբիոնից>>,- այդ օրվա դատավարության մասին գրեց <<Պրավդա>> թերթը: Գիտնականը միայն փաստեր բերեց: Նա նշեց այն արկերի քանակը, որ Էրմիտաժի ուղղությամբ արձակել էին ֆաշիստ հրետանավորները, հայտնեց այն ռումբերի քանակը, որ Էրմիտաժի վրա էին նետվել ֆաշիստ օդաչուների կողմից: Նա խոսեց այն արկի մասին, որը խոցել էր Էրմիտաժի ատլանտներից մեկի գրանիտե մարմինը, խոսեց այն արկերի մասին, որոնք պայթել էին Էրմիտաժի դահլիճներում, խոսեց ֆուգասային այն ռումբի մասին, որը Սոլյանի նրբանցքում գտնվող թանգարանում բազմաթիվ հազվագյուտ ցուցադրանմուշներ ոչնչացրեց :Այնուհետև նա թվարկեց ճարտարապետական այն հուշարձանները, որոնք Լենինգրադում տուժել էին հրետանային գնդակոծություններից ու ավիացիոն ռումբերից, պատմեց այն ավերակների մասին, որ տեսել էր Պետերգոֆում, Պուշկինում, Պավլովսկում: Ապա կրկին խոսեց Էրմիտաժի մասին.
– Էրմիտաժի հրետանային գնդակոծման կանխամտածվածությունն ինձ ու իմ բոլոր աշխատողների համար պարզ էր այն պատճառով, որ թանգարանին վնաս հասցնելը ոչ թե հրետանային հարձակման հետ կապված պատահականություն էր, այլ այնպիսի հետևողականության արդյունք, որպիսին վարում էին քաղաքն ամիսներ շարունակ պլանաչափորեն գնդակոծման ենթարկելիս…
Դատապաշտպանները փորձում էին վիճարկել վկա Օրբելու ցուցմունքը:
-Արդյո՞ք այնքան բարձր է այն հրետանային գործի վերաբերյալ վկայի գիտելիքները, որ նա կարողանա դատել այդ գնդակոծումների կանխամտածվածության մասին, -հարցրեց հիտլերյան գլխավոր շտաբի կողմից մեղադրյալների դատապաշտպանը:
-Ես երբե՛ք հրետանաձիգ չեմ եղել: Բայց ելնելով այն բանից, որ Էրմիտաժի վրա ընկել է երեսուն արկ, իսկ նրա կողքին գտնվող կամրջին ՝ ընդամենը մեկ, ես կարող եմ համոզված դատել, թե ինչին էր նշան բռնում ֆաշիզմը: Այդ չափով էլ ես հրետանաձիգ եմ:
ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻՆ ԷՐ ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻՆ: ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԺՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ԱՌԱՏ ԵՎ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԱՂԱՆԴՈՎ՝ ՆԱ ԱՆՈՒՄ ԷՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՍԿԱԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ: ԻՆՉ ԷԼ ՈՐ ՆԱ ԱՆԵՐ, ՄՆՈՒՄ ԷՐ ԿՐՔՈՏ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ: ՆՐԱ ԱՆՁՆՈՒՐԱՑ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ԳԻՏԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ:
<<ԷՐՄԻՏԱԺԻ ՍԽՐԱՆՔ>> ԿՈՉԵՑԻՆ ՎԿԱՆԵՐԸ ԷՐՄԻՏԱԺԻ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԵԾ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂԱՑԱՆ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ՀԱՆՁՆԵԼ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ, ՈՐԸ ՀՈՒԶՈՒՄ Է ՄԻ ՔԱՆԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԵՎ ՈՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՎՈՒՄ ԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԲՈՒՐԳՑԻՆԵՐԸ, ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՐԵՐԸ, ԴԱ ՆԱ ԵՎ, ԱՆԿԱՍԿԱԾ, ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼՈՒ ԱՐԺԱՆԻՔՆ Է:
ԵՎ ԱՅՍՕՐ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼ ԷՐՄԻՏԱԺԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ՝ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՍԽՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ: