ՀՀ զինված ուժերի կազմավորման 30- ամյակին նվիրված Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կազմակերպվել է սեմինար-քննարկում Կոտայքի մարզի 30 դպրոցների զինղեկների մասնակցությամբ։ Պատերազմական բովով անցած, հայրենասիրական ոգով տոգորված, ներկայիս սերնդին իրենց փորձառությունը փոխանցող ուսուցիչները սեմինարի ընթացքում վերհանեցին տարածաշրջանում առկա խնդիրներին դիմակայելու և զինված ուժերի պատրաստվածության անհրաժեշտությունը։ Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ ավագ և կրտսեր սերունդների գիտելիքների փոխանակում։
Սեմինարն ավարտվեց թանգարանի էքսկուրսավար տիկին Հակոբյանի կողմից Օրբելի եղբայրների կյանքի և գործունեության ներկայացմամբ։