Օրբելի   եղբայրների   թանգարանի  գործունեությունը   բխում   է   նրա  հիմնական  գործառույթներից`  աշխարհահռչակ   գիտնականներ  Օրբելի  եղբայրների  կյանքի, գիտական  գործունեության  լուսաբանման  և  հանրությանը  պատշաճ  ներկայացնելու  ուղղությամբ  տարվող  աշխատանքներից: 

   Թանգարանի կարևոր  խնդիրներից  է  մշակութային արժեքների հայտնաբերումըդրանց  տեղափոխումը, հավաքածուի համալրումըպահպանումը:

Հավաքածուի համալրումը տեղի է ունենում մի քանի ճանապարհով՝ անհատների նվիրատվությունների, Օրբելի ընտանիքի ժառանգեր հանդիսացող անձանցից մշակութային  արժեքների  ձեռք  բերման միջոցով:

    Թանգարանում մշտապես տարվում են   աշխատանքներ  հավաքածուի համալրման ուղղությամբԱյդ նպատակով  օգտագործվում են      կապերը    Օրբելի եղբայրների մերձավորների,  ժառանգներիգիտական  մի շարք  հիմնարկների հետԱյս աշխատանքների արդյունքում  կարելի է ձերք բերել նոր  մշակութային արժեքներձեռագիր նամակներփասթաթղթեր, լուսանկարներ,   գրքեր, անձնական  իրերորոնք իրենց տեղը   կգտնեն  թանգարանի     մշտական ցուցադրությունում:   

 

Թանգարանի հավաքածուի համալրման համար առաջիկա տարիներին չափազանց կարևոր է նշված մշակութային արժեքների ձեռքբերումը, որը կհարստացնի ֆոնդային հավաքածուն և առավելապես կնպաստի աշխարհահռչակ գիտնականներ  Օրբելի եղբայրների կյանքի և գործունեության ներկայացմանը մշակութասեր  հասարակությանը:

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿ

  1. Ակադեմիկոս Լևոն   Աբգարի  Օրբելու  ծոռնուհու՝   Մարիա  Օրբելու  տանն են գտնվում Օրբելիների ընտանիքի  վերաբերյալ  նոր՝   բազմաբնույթ   նամակներ, որոնց  ձեռքբերումը հնարավորություն կստեղծի առավել  խոր  և  բովանդակալից ուսումնասիրել և ներկայացնել  Օրբելի  եղբայրների  գիտական  և  հասարակական  գործունեությունը:
  2. Ս Պետերբուրգի իր բնակարանում է գտնվում Լևոն  Օրբելու  գրասեղանըորի ձեռքբերումը նրա թոռան՝ Աբգար Լևոնի Օրբելու մահից հետո անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինիս ժառանգները մտադիր են մոտ ապագայում վաճառել  բնակարանն՝ ամբողջ  գույքով:

 

  1. Անվանի հայ նկարիչ Կարապետ (Շառլ) Նշանյանի «Հովսեփ Օրբելու» նկարը/1895թ յուղանկար/,  գտնվում է  ակադեմիկոս    Հովսեփ   Աբգարի  Օրբելու  ծոռան՝  Դիմիտրի Եգորի  Օրբելու  տանը։

 

  1. Թանգարանի հավաքածուի անբաժանելի մասն են կազմում Օրբելիների ընտանիքին պատկանող «էդիսոն» ընկերության բացառիկ ձայնագլանները (ֆոնոգլան): Ձայնագլանների վերարտադրման սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ /19րդ դար/), որն օգտագործում են աշխարհի առաջատար թանգարաններում, անկասկած մեծ հետաքրքրություն կառաջացնի այցելուների շրջանում։
  2. Ակադեմիկոս Լևոն Օրբելու նկարը՝ Ս. Պետերբուրգի իր տանը:
  3. Թանգարանը իր հավաքածուի համալրման համար կարիք ունի նաև 20-րդ դարի վերջով թվագրվող սեղանի լուսամփոփների, աշխատասեղանի գրենական հավաքածուի, որի մեջ կլինի թանաքի  ծծան, գրիչ, թանաքաման  և  բաղակացած կլինի 4, 7 կամ  9 կտորից:

 

  Անվանում Քանակ Գտնվելու վայր
1 Օրբելիների ընտանիքի նամակներ  54 Քաղաք Ս.Պետերբուրգ
2 Գրասեղան 1 Քաղաք Ս.Պետերբուրգ
3 Նկար՝ «Հովսեփ  Օրբելի», հեղինակ Կառլո Նիշանյան , կտավ, յուղաներկ, չափսը 80×120 1 Քաղաք Ս.Պետերբուրգ
4 Ձայնագլանների վերարտադրման սարք

 

1 Քաղաք   Երևան
5 Նկար՝ ակադեմիկոս Լևոն օրբելու նկարը, կտավ, յուղաներկ 1 Քաղաք Ս.Պետերբուրգ
6 Սեղանի գրենական հավաքածու 2  Քաղաք  Երևան
7 Սեղանի լուսամփոփ 1 Քաղաք  Երևան
8 Սեղան, Սեչենովի անվան էվոլուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտ 1 Քաղաք Ս.Պետերբուրգ,
9 Գրապահարան,  Սեչենովի անվան էվոլուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտ 1 Քաղաք Ս. Պետերբուրգ

 

 ‹‹Օրբելի եղբայրների տուն-թանգարան›› ՊՈԱԿ-ի
թանգարանային հավաքածուների  համալրման նպատակով ձեռքբերվելիք  մշակութային արժեքների համար անհրաժեշտ  առարկաները ներկայացվում են  բովանդակային  հիմնավորմամբ:

Թանգարանային հավաքածուի համալրման ուղղությամբ տարվող աշխատանքներում թանգարանը  բաց  է այլ առաջարկությունների  և համագործակցության համար՝ ձեռք բերել մշակութային արժեքներ, որոնք կօգնեն առավել լայն կերպով լուսաբանել ներկայացվող  ժամանակաշրջանի մշակույթը,  գիտական կյանքը   և  պատմությունը: