📝Ս/թ հոկտեմբերի 29֊ին և 30֊ին կայացավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպած 《Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը》խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված ականավոր գիտնականի 135֊ամյակին։
👉 Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Օրբելի եղբայրների տուն֊թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանը,որից հետո ներկաներին ողջույնի խոսքեր հղեցին գիտաժողովի հատուկ հյուրեր՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։
👉Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ներկայացվեցին հնագիտություն և պատկերագիտություն,լեզու և բանագիտություն ,բանահյուսություն ,էպոսագիտություն,ազգագրություն ոլորտներին առնչվող հետաքրքիր, բովանդակալից և ուսուցանող զեկույցներ ,որոնք անմիջական կապ ունեին Հովսեփ Օրբելու թողած գիտական ժառանգության և նրա հետազոտական հետաքրքրությունների հետ։
Գիտաժողովի վերջում կազմակերպվեց շրջայց Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։
👉Շնորհակալություն ենք հայտնում գիտաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր դրսևորեցին գիտական մեծ ներուժ, հանդես եկան նորարական գաղափարներով և բովանդակալից զեկույցներով, ինչպես նաև կազմակերպիչներին՝գիտաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար