Մայիսի 18-ին տուն-թանգարանն իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց  Հրազդան քաղաքի թիվ 10 ավագ դպրոցի ավարտական դասանի սովորողներին  դասղեկ Լիլիթ Սիմոնյանի գլխավորությամբ:Վերջին դասի մի հատված երեխաներն անցկացրեցին տուն-թանգարանում:Այս օրվա հետ կապված հիշողությունները  նրանց  ուղեկցելու են ողջ կյանքի ընթացքում:Հավատացած ենք, որ այս երեխաների հաջողությունները ոգևորելու են շատերին, հավատացած ենք, որ նրանք բավականաչափ ուժ ու կամք կունենան հաղթահարելու ցանկացած դժվարություն  և որ ամենակարևորն է իրենց ներդրում են ունենալու մեր երկրի շենացման գործում:Ճանաչողական էսքկուրսիայի վերջում երեխաները ներկայացրեցին Սևակի բանաստեղծությունները, իսկ տուն-թանգարանի  ողջ անձնակազմը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին, մաղթում  նորանոր բարձրունքների նվաճումներ , հաջողություններ: